Ինչպես Սյունիքն է եղել Արցախի թիկունքը, այնպես էլ Արցախն է եղել Սյունիքի թիկունքը և այսօր Արցախի կորստով Սյունիքի մարզի համար մարտահրավերներն ավելացել են. լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Նա անդրադառնալով Կապանից տեսանելի ադրբեջանական դրոշներին՝ ասաց. «Դրոշների առկայությանը մենք ականատես ենք արդեն 2020թ-ի դեկտեմբերի 18-ի հայտնի դեպքերից հետո, երբ զիջեցինք ստրատեգիական բարձրունքները, որոնք զբաղեցրել էինք Կապանի ինքնապաշտանության ժամանակ»։
Նա մեջբերեց Նժդեհի խոսքերը, որ Սյունիքն ու Արցախը ՀՀ-ի ողնաշարն են, առանց որոնց պետությունը լինել չի կարող։