• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
01/07/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Իրավունք

Արցախի ժողովրդի իրավունքների ամբողջ համալիրի պաշտպանությունը միջազգային հանրության խնդիրն է․ արցախյան ՀԿ-ները դիմել են ԵԱՀԿ գործող նախագահին

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
03/09/2024
/ Իրավունք, Հասարակություն, Արցախ, Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ, Միջազգային լուրեր
0
Արցախի ժողովրդի իրավունքների ամբողջ համալիրի պաշտպանությունը միջազգային հանրության խնդիրն է․ արցախյան ՀԿ-ները դիմել են ԵԱՀԿ գործող նախագահին

2024 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության քաղաքացիական հասարակության շուրջ 50 կազմակերպություն դիմում է հղել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գործող նախագահ Յան Բորգին։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է.

«Ինչպես Ձեզ հայտնի է, Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և իր ժողովրդի դեմ  Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում 2020թ․ սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը 150 հազար հայ ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի տակ ստիպված է եղել թողնել իր պատմական հայրենիքը, որտեղ հայկական մշակութային ժառանգությունը հազարամյակների պատմություն ունի։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, 10-ամսյա ամբողջական շրջափակման, էթնիկ զտման և այլ ցեղասպան գործողությունների արդյունքում բռնազավթված է։

Freedom House, International Partnership for Human Rights, Democracy Development Foundation, Helsinki Citizens’ Assembly – Vanadzor, Protection of Rights without Borders NGO, Law Development and Protection Foundation и Truth Hounds կազմակերպությունների փաստահավաք առաքելությունը հաստատել է, որ բավականաչափ ապացույցներ կան եզրահանգելու, որ ադրբեջանական իշխանությունների և զինվորականների գործողությունները, ինչպես նաև այլ    արարքները, որոնք արձանագրվել են Առաքելության զեկույցում և հրապարակվել «Ինչու՞ հայեր չկան Լեռնային Ղարաբաղում» վերնագրով, հանցագործություններ են համարվում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի համաձայն, ներառյալ հոդված 7-ը/հանցագործություններ մարդկության դեմ/ և հոդված 8-ը/ռազմական հանցագործություններ/ և համապատասխանում են բնակչության արտաքսման և բռնի  տեղահանման բնորոշմանը։

Վերոհիշյալ հանցավոր գործողությունների իրագործումից հետո  և ձեռք բերված արդյունքները ամրագրելու  նպատակով Ադրբեջանի ղեկավարությունը չի դադարեցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միակ, միջազգային մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման փորձերը։ Իր անօրեն մտադրություններին օրինականություն հաղորդելու համար ադրբեջանական կողմը ցինիկաբար Հայաստանից պահանջում է համատեղ դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը և դրան հարակից կազմակերպության մյուս կառույցները լուծարելու խնդրանքով։ Միաժամանակ անտեսվում են հակամարտության ամենաշահագրգիռ կողմի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական իրավունքները։

Ադրբեջանի նախագահը արդեն  չորրորդ տարին է ինչ փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Ադրբեջանը միակողմանի կարգով «ռազմական-դիվանագիտական» ճանապարհով  լուծել է ղարաբաղյան հակամարտությունը, և այնպիսի հասկացություն, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է, այլևս գոյություն չունի։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները երկու տասնամյակների ընթացքում մեկ անգամ չեն հրապարակայնորեն նշել ուժի կիրառումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ որպես  գործիք օգտագործելու անթույլատրելիության մասին։

Համաձայնվել ադրբեջանական կողմի կեղծ նարատիվներին և կատարված փաստը (fait accompli) օրինականցնելու քաղաքանակությանը, նշանակում է ամբողջովին հրաժարվել ՄԱԿ-ի կանոնադրությունից, ԵԱՀԽ/ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներից և օրինականացնել միջազգային կոնվենցիաների կանխամտածված զանգվածային խախտումները, Ադրբեջանի ցեղասպան գործողությունները և ուժի ոչ օրինական կիրառումը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները և մյուս ներգրավված դերակատարները բազմիցս հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտությունը մնում է չկարգավորված, հետևաբար, Լեռնային Ղարաբաղի ռազմական  բռնազավթումը անօրինական է, և ԵԱՀԿ Մինսկի խումբը իր մանդատին համաձայն պետք է շարունակի  գործունեությունը։

Միջազգային հանրությանն ուղղված Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերի 2023 թվականի դեկտեմբերի 9-ի դիմումի մեջ գնահատական է տրվել ստեղծված իրավիճակին և նշվել են հինգ անվիճարկելի պայմաններ՝ իր Հայրենիք մեր ժողովրդի խաղաղ, անվտանգ և արժանապատիվ  վերադարձի համար։ Վերահաստատում ենք, որ մենք մտադիր չենք հրաժարվել  մեր սկզբունքներից, համոզմունքներից և սեփական Հայրենիքի նկատմամբ մեր իրավունքներից ոչ ուժի, ոչ բնաջնջվելու սպառնալիքի դեմ, ոչ  աքսորի մեջ, ոչ որևէ այլ ֆիզիկական և քաղաքական հանգամանքներում։

ԵԱՀԿ ընդունած որոշումների համաձայն Մինսկի խմբի առաքելությունը  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է և կոնֆլիկտային հարաբերությունների հիմքերի վերացումը։ 1992 թվականին միջազգային հանրությունն արձանագրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ  տարաձայնությունները՝ վիճարկելի ճանաչելով տվյալ տարածքը։ Նույն տարում Հայաստանը և Ադրբեջանը անդամակցեցին ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցի շուրջ գոյություն ունեցող տարաձայնությունների առկայության  փաստը ընդունելու պայմանով և համաձայնությամբ, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվելիք խորհրդաժողովում։ Երկու պետությունները պարտավորություն ստանձնեցին հիմնախնդիրը  կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով։

Նույն, 1992 թվականին ԵԱՀԽ/ԵԱՀԿ բոլոր անդամ-պետությունները ճանաչել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված ԵԱՀԿ միջազգային խորհրդաժողովին Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցության իրավունքը։ Հետագայում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ միասին հակամարտության կողմ է ճանաչվել։

Սակայն, անդամակցելով  ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ին, Ադրբեջանն անմիջապես խախտել է վեճերի խաղաղ կարգավորման իր միջազգային պարտավորությունը։ Պաշտոնական Բաքուն անօրինական ուժ է կիրառել ԼՂՀ վիճելի տարածքի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցով միջազգային խորհրդաժողովի անցկացումը ձախողելու նպատակով։

Մինսկի գործընթացի հենց սկզբից ՄԽ բոլոր անդամ-երկրների կողմից անտեսվել է առանցքային մի հանգամանք՝ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորության խախտումը։ Նման մոտեցումը Ադրբեջանի մոտ հիմնախնդրի  ռազմական լուծման տրամադրություններ է խթանել, իսկ բանակցային գործընթացը նրա կողմից օգտագործվել է որպես ծածկույթ ռազմական ներուժի զարգացման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման միջազգային ջանքերին հակազդելու համար։

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, լինելով Ադրբեջանի կողմից մանրակրկիտ պլանավորված և իրագործված ռազմական ագրեսիայի զոհ, դիմում է ԵԱՀԿ-ին՝ միջազգային մանդատով ստանձնած իր պարտավորությունները արժանապատիվ կատարելու պահանջով և չտրվելու Ադրբեջանի նման պետության  քմահաճույքներին, որտեղ ատելությունը և հայաատյացությունը մշակվում և կիրառվում են պետական բարձր մակարդակով։

Ադրբեջանն ի սկզբանե ճանաչել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վիճելի լինելը և  այդ կարգավիճակը միջազգային խորհրդաժողովում որոշելու համաձայնություն է տվել։ Հետևաբար, նրա կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հիմնախնդրի առկայության անտեսման  փորձերը որևէ իրական հիմք չունեն։

ԵԱՀԿ-ն և նրա Մինսկի խումբը պարտավոր են ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը և պաշտպանել Լեռնային Ղարաբաղի/Արցախի ժողովրդի իրավունքների ամբողջ համալիրը։ Հակամարտության գոտում ոչ մի ուժային փոխակերպում չի կարող օրինական համարվել և փոփոխել ԵԱՀԿ առաջնային գործառույթները, որ սահմանվել են 1992 թվականի  մարտի 24-ին ԵԱՀԽ  խորհրդի  Հելսինկիի լրացուցիչ հանդիպմանը, մասնավորապես, Միջազգային խաղաղ խորհրդաժողովում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մասով։ Տվյալ տարածքի կարգավիճակի հարցը այդպես էլ մնացել է չլուծված, ինչը պահպանում է հակամարտության արմատական պատճառը։ Մինսկի խմբի գործառույթներում ոչ մի իրավաբանական փոփոխություններ չեն կատարվել։  Ուկրաինայում պատերազմի պատճառով համատեղ աշխատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի չկամությունը չի կարող  ՄԽ գործունեության սառեցման արդարացում լինել։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցով միջազգային խորհրդաժողովի նախապատրաստումն ու անցկացումը առաջվա պես մնում է ԵԱՀԿ խնդիրը և պահպանում է իր արդիականությունը։

Ադրբեջանի կողմից  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը խոչընդոտելու, առավել ևս, հակամարտության կողմերի վրա ուժային ճնշումը շարունակելու դեպքում անհրաժեշտ է միջազգային քաղաքականության զինանոցից գործադրել այլ միջոցներ, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցներ։

Միջազգային կազմակերպությունը, որը պատասխանատու է Եվրոպայում անվտանգության և համագործակցության համար, չի կարող այն անդամ-պետությունների պատանդը դառնալ, որոնք բացահայտորեն խախտում են ԵԱՀԿ-ին ստանձնած պարտավորությունները և անտեսում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակությունը հիշում է ԵԱՀԿ հովանու ներքո  Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ միջազգային խորհրդաժողովին իր ընտրած ներկայացուցիչների մասնակցության իրավունքի մասին և Արցախի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իշխանություններին է հասցնում իր պահանջները, մտահոգություններն ու առաջարկությունները։

Խնդրում ենք Ձեզ համապատասխան վերաբերմունք և  հարգանք դրսևորել Լեռնային Ղարաբաղին առնչվող ԵԱՀԿ որոշումների նկատմամբ և ամենամոտ ժամանակում պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խորհրդաժողովի անցկացման համար։ Միանգամայն ակնհայտ է, որ այժմ միայն Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խորհրդաժովն է ի զորու ընդունել քաղաքական որոշումներ, որոնք անհրաժեշտ են  տարածաշրջանում մարդու խախտված իրավունքները վերականգնելու համար։ Մենք գիտակցում ենք, որ մինչև արմունկները արյան մեջ թաթախված պետությունների ղեկավարները կխոչընդոտեն ԵԱՀԿ-ին իրագործելու սեփական որոշումները՝ դիմելով մարդու հիմնարար իրավունքները ուժի միջոցով խախտելու հանցավոր գործելակերպին, բայց միևնույն ժամանակ հավատում ենք, որ Ձեր գլխավորած միջազգային կազմակերպությունը օժտված է բավականաչափ  քաղաքական կամքով հաղթահարելու այդ արգելքը։

Մեկ անգամ ևս ընդգծում ենք՝ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կարգավորման ամենաշահագրգիռ կողմն է։ Ադրբեջանը կոպտորեն խախտել է իր միջազգային պարտավորությունները և, օգտագործելով իր ռազմական գերազանցությունը, հասել է նաև նրան, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են պաշտպանել Արցախի ժողովրդի շահերը։ Այսպիսով, Արցախի ժողովրդի իրավունքների ամբողջ համալիրի, այդ թվում նաև ինքնորոշման իրավունքի  պաշտպանությունը միջազգային հանրության և, առաջին հերթին, ԵԱՀԿ խնդիրն է։

Հարգարժան պարոն Նախագահ, խնդրում ենք Ձեզ սույն դիմումը, որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածել ԵԱՀԿ Մշտական խորհրդում»։

Tags: ԱրցախTribune.amԵԱՀԿ
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«PR-ը մեռած է» կամ ինչի մասին են լռում բրենդները. Էմմա Սարգսյանի գրքի շնորհանդեսը. տեսանյութ
Հասարակություն

«PR-ը մեռած է» կամ ինչի մասին են լռում բրենդները. Էմմա Սարգսյանի գրքի շնորհանդեսը. տեսանյութ

30/06/2025
Ավինյանի նկարով վահանակները թույլտվություն ունեին, Սամվել Կարապետյանինը՝ ոչ. տեսանյութ
Իրավունք

Ավինյանի նկարով վահանակները թույլտվություն ունեին, Սամվել Կարապետյանինը՝ ոչ. տեսանյութ

30/06/2025
Նկարի հետ կռիվ ա տալիս, ի՞նչ ա գրած՝ ազատություն Սամվել Կարապետյանին. տեսանյութ
Հասարակություն

Նկարի հետ կռիվ ա տալիս, ի՞նչ ա գրած՝ ազատություն Սամվել Կարապետյանին. տեսանյութ

30/06/2025
Ստեղ Ավինյանի հոր նկարն ա սազում, Սամվելի պես տղու նկարը հանում են. քաղաքացու հեգնանքը. տեսանյութ
Հասարակություն

Ստեղ Ավինյանի հոր նկարն ա սազում, Սամվելի պես տղու նկարը հանում են. քաղաքացու հեգնանքը. տեսանյութ

30/06/2025
«Բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել ՀՀ-ն և անվտանգային մարտահրավերներ ստեղծել, մինչև այս պահը հաջողությամբ չեզոքացված են». Փաշինյան
Քաղաքականություն

«Բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել ՀՀ-ն և անվտանգային մարտահրավերներ ստեղծել, մինչև այս պահը հաջողությամբ չեզոքացված են». Փաշինյան

30/06/2025
Բաքվում ձերբակալվել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի 2 աշխատակից
Իրավունք

Բաքվում ձերբակալվել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի 2 աշխատակից

30/06/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
«PR-ը մեռած է» կամ ինչի մասին են լռում բրենդները. Էմմա Սարգսյանի գրքի շնորհանդեսը. տեսանյութ

«PR-ը մեռած է» կամ ինչի մասին են լռում բրենդները. Էմմա Սարգսյանի գրքի շնորհանդեսը. տեսանյութ

30/06/2025
Ավինյանի նկարով վահանակները թույլտվություն ունեին, Սամվել Կարապետյանինը՝ ոչ. տեսանյութ

Ավինյանի նկարով վահանակները թույլտվություն ունեին, Սամվել Կարապետյանինը՝ ոչ. տեսանյութ

30/06/2025
Նկարի հետ կռիվ ա տալիս, ի՞նչ ա գրած՝ ազատություն Սամվել Կարապետյանին. տեսանյութ

Նկարի հետ կռիվ ա տալիս, ի՞նչ ա գրած՝ ազատություն Սամվել Կարապետյանին. տեսանյութ

30/06/2025
Ստեղ Ավինյանի հոր նկարն ա սազում, Սամվելի պես տղու նկարը հանում են. քաղաքացու հեգնանքը. տեսանյութ

Ստեղ Ավինյանի հոր նկարն ա սազում, Սամվելի պես տղու նկարը հանում են. քաղաքացու հեգնանքը. տեսանյութ

30/06/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.