ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի դատական նիստի ավարտին լրագրողները դիմեցին նրան՝ խնդրելով մեկնաբանել այն փաստը, որ Արցախի Հանրապետության անկախության օրն առաջին անգամ նշում ենք Արցախից դուրս։
«Արցախը կա՝ անկախ նրանից, որ այնտեղ այս պահին հայեր չեն ապրում։ Եվ Արցախը հայաթափվել է միայն ֆիզիկական իմաստով։ Արցախը կկորցնենք այն պահին, եթե այն հայաթափվի մեր սրտում, հոգում, եթե մոռանանք Արցախի մասին»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Փաստին, որ օրվա իշխանությունները երեկ ոչ մի կերպ չանդրադարձան Արցախի Հանրապետության անկախության օրվան, Արմեն Աշոտյանն արձագանքեց․ «Նրանք ամեն օր ամեն ինչ անում են, որ քողարկեն իրենց դավաճանական քաղաքականությունը և Արցախի հանձնումը ֆիզիկական իմաստով, բերեն, հասցնեն տրամաբանական ավարտին՝ մեր բնակչության մեջ սրսկելով այն թունավոր ապազգային միտքը, թե «Արցախը մերը չէ և մեզ պետք էլ չէ»։