Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության, թե Արցախի Հանրապետությունն ինքն իրեն լուծարել է իրենց պաշտոնյաների որոշմամբ, հակադարձել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Արցախի Հանրապետությունը, ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, օկուպացվել է թշնամի ադրբեջանի կողմից…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Ալեն Սիմոնյանը Ազգայն ժողովում հայտարարել է. «Արցախի Հանրապետությունն ինքն իրեն լուծարել է իրենց պաշտոնյաների որոշմամբ։ Լեռնային Ղարաբաղի, Արցախի պաշտոնյա այլևս գոյոթյուն չունի։