ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափաման միջոցը մնաց անփոփոխ։
Ավելի վաղ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատարանում միջնորդել է վերացնել նրա տնային կալանքը՝ հղում անելով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1619 որոշմանը, ըստ որի՝ պատգամավորին ազատությունից կարելի է զրկել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ։
Սակայն դատավոր Կարեն Ֆարխոյանը չփոխեց խափանման միջոցը և նրա անձեռնմխելիությունը համարեց հաղթահարված։
