Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ցանկանում է վերականգնել վարորդական վկայականը։
Առուշանյանն ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության դատական հայց է ներկայացրել, որով պահանջում է ՆԳՆ հաշվառման ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից 30.04.2025թ․-ին իր վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու՝ վարելու իրավունքը դադարեցնելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել, վերականգնել վարորդական վկայականը։
Առուշ Առուշանյանը, հիշեցնենք, 2024 թվականի մարտի 13-ին 1 տարի ժամկետով զրկվել էր վարորդական իրավունքից. մեքենան վարել էր խմածության ամենաբարձր աստիճանում։