ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ ամբիոնից, ի պատասխան Հայոց ցեղասպանության ուրացման մասին մեղադրանքների, նշել է, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հավանություն է տվել։
«Երկրորդ Նախագահը կառավարական հանձնաժով ստեղծելու համաձայնություն էր տվել, որը կրկին պետք է ուսումնասիրեր Ցեղասպանության լինել-չլինելը»,- ասել է Ջուլհակյանը։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանից Yerevan.Today-ը մեկնաբանություն է խնդրել է հարցի շուրջ։ Բագրատ Միկոյանը պատասխանել է․ «Թե՛ Էրդողանի՝ 2005 թվականի նամակը, որով նա առաջարկում էր ստեղծել պատմաբանների հանձնաժողով և թե՛ նախագահ Քոչարյանի պատասխանը, որում այդ առաջարկը մերժվում էր, բաց մատչելիությամբ հասանելի են համացանցում։ Այդ պատասխանը նման կերպ ներկայացնելու համար կամ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում (բնորոշումը իր շեֆինն է) և տեքստերի ընկալումը նրան հասու չէ, կամ իր շեֆի պես անզուսպ ստում է, կամ էլ ոգևորված է իր շեֆի գրկած՝ Էրդողանի գրքից»։