• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
25/05/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակի եզրագծերը. «Փաստ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
03/04/2025
/ Քաղաքականություն
0
Արևմտյան «ապահարզանն» ու աշխարհաքաղաքական «եռացող կաթսան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխարհաքաղաքական իրադրությունը փոփոխական է ու անկայուն։ Կան գործոններ, որոնց հիման վրա կարելի է կանխատեսումներ անել առաջիկա զարգացումների մասով, բայց, միևնույն ժամանակ, առկա են հանգամանքներ, որոնց հետ կապված շատ դժվար է նույնիսկ որոշակի հաշվարկների վրա հենվել։

Վերցնենք, օրինակ՝ ուկրաինական պատերազմի արդյունքում ստեղծված իրադրությունը։ Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարում էր, թե 24 ժամվա ընթացքում ինքը կարող է կանգնեցնել ուկրաինական պատերազմը։ Հունվարի 20-ից Թրամփն իշխանության է, սակայն Ուկրաինայում ընթացող պատերազմը դեռևս շարունակվում է։ Ավելին, Թրամփի միջնորդությամբ մասնակի հրադադարը, ըստ որի, ուկրաինական համապատասխան հակամարտության երկու կողմերը պետք է զերծ մնային փոխադարձ էներգետիկ համակարգերին հարվածներ հասցնելուց, փաստացի չի գործում։

Այս պայմաններում բազմաթիվ փորձագետներ գտնում են, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը կարող է դեռ երկար շարունակվել։ Խնդիրն այն է, որ ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական կողմերը տրամադրված չեն զիջումներ կատարել մի շարք առանցքային հարցերում։ Կողմերից յուրաքանչյուրը կարծում է, որ կարող է հասնել հաղթանակի։ Ուկրաինական կողմը դեռևս չի կորցրել հույսը, որ Արևմուտքից շարունակվող օգնությունն իրենց հնարավորություն կտա որոշակի պահի բեկում մտցնել իրավիճակում՝ հատկապես այն պարագայում, երբ Եվրոպայում կոշտ դիրքորոշում ունեն Ուկրաինային աջակցելու հարցում և տրամադրված են շարունակել օգնության տրամադրումը Կիևին։ Միևնույն ժամանակ, ուկրաինական իշխանությունները փորձում են ամեն կերպ խուսափել Ռուսաստանի կողմից վերահսկողության տակ հայտնված տարածքները զիջելու հարցի բարձրացումից, որը սեփական հանրության կողմից կընկալվի որպես պարտություն։

Ռուսական կողմն էլ իր հերթին տրամադրված չէ հրադադարի շուրջ համաձայնության գալուն, քանի որ Մոսկվայում կարծիք կա, որ այդ ժամանակը կարող է օգտագործվել Կիևի կողմից Արևմուտքից նոր մատակարարումներ իրականացնելու, դիրքերն ամրացնելու և թարմ ուժեր ներգրավելու համար։ Դրա համար էլ ռուսական կողմը առաջ է քաշում խնդրի ամբողջական լուծման տարբերակը, որպեսզի հետագայում ևս Ուկրաինան հնարավորություն չստանա վերսկսել ռազմական գործողությունները։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանում կարծում են, թե կարող են հասնել վերջնական հաղթանակի, եթե ինչոր պահի Ուկրաինան ի վիճակի չլինի դիմադրել։ Մյուս կողմից էլ՝ ռուսական կողմին ձեռնտու է, որ ձգձգվի հրադադարի հարցը, քանի որ ռազմաճակատում առկա իրավիճակն իր օգտին է, ռուսական զորքերն աստիճանաբար առաջ են շարժվում։

Թերևս միակ կարևոր գործոնը, որը բանակցությունների դաշտ է բերում Ռուսաստանին և Ուկրաինային, ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումն է միաժամանակ երկու կողմի վրա։ Այս ամենով հանդերձ, Վաշինգտոնում նկատվում է Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկություն։ Պետք է նաև հաշվի առնել, որ ԱՄՆ-ում հույս ունեն թույլ չտալ Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումը՝ հաշվի առնելով, որ Չինաստանի ներուժը շարունակաբար ավելանում է, և Պեկինը ժամանակի ընթացքում կարող է մարտահրավեր նետել ԱՄՆ-ի՝ միջազգային հարաբերություններում գերակա դիրքին։

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում սառույցի կոտրման քայլերի ֆոնին Եվրոպայում արդեն իսկ սկսել են մտածել իրենց ռազմական ներուժն ավելացնելու մասին, մանավանդ որ ԱՄՆ-ը տրամադրված չէ եվրոպական երկրների անվտանգության բեռը վերցնել իր ուսերին։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ը փորձում է մաքսատուրքերի միջոցով իր խաղի կանոնները թելադրել ինչպես Եվրոպային ու Չինաստանին, այնպես էլ հարևան Մեքսիկային ու Կանադային։

Ըստ այդմ, եվրոպական համայնքում արդեն իսկ քայլեր են ձեռնարկում իրենց ինքնաբավության և արտաքին աշխարհի հետ հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, մանավանդ որ Եվրոպան անվտանգային առումով կախված է ԱՄՆ-ից, տնտեսական առումով՝ Չինաստանից կատարվող մատակարարումներից, իսկ էներգետիկ ռեսուրսների առումով՝ Ռուսաստանից, չնայած ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո դեպի Եվրոպա ռուսական էներգառեսուրսների մատակարարումն էականորեն նվազել է։

Իրավիճակն անկայուն ու բարդ է նաև Մերձավոր Արևելքում։ Նոր հարվածներ հասցնելով Եմենում հութիների դիրքերին՝ ԱՄՆ-ը պահանջում է, որ Իրանը դադարի իր պրոքսի ուժերին աջակցել։ Թրամփը նաև փորձում է իր կողմից ներկայացված պայմաններին համապատասխան նոր միջուկային գործարք կնքել Իրանի հետ՝ հակառակ դեպքում խոստանալով, որ «Իրանի համար վատ բաներ կարող են տեղի ունենալ»։ Իրանի շուրջ իրավիճակն այնքան լուրջ է, որ ԱՄՆ-ը սկսել է ռազմական տեխնիկա կուտակել տարածաշրջանում։ Անգամ չի բացառվում ռազմական բախման հնարավորությունը…»

Tags: Tribune.amՌուսաստանԱՄն
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Բարձրագույն իշխանության մակարդակից կազմակերպվում է մարդկանց վախեցնելը, որ ընտրեն ՔՊ-ին․ «Միասնության թևեր»
Քաղաքականություն

Մենք պիտի ընտրենք մերը ու մեր հարցերը կլուծվեն. Թաթոյան

24/05/2026
Բա գետինը չե՞ք մտնում, որ էդքան լափում եք, ո՞նց փորկապ չունեք. Քոչարյան
Քաղաքականություն

Բա գետինը չե՞ք մտնում, որ էդքան լափում եք, ո՞նց փորկապ չունեք. Քոչարյան

24/05/2026
8 տարի ա իշխանության ա, բայց «Մարտի 1»-ի քննությունը 8 մմ առաջ չի գնացել…
Քաղաքականություն

8 տարի ա իշխանության ա, բայց «Մարտի 1»-ի քննությունը 8 մմ առաջ չի գնացել…

24/05/2026
Էրեբունին ունիկալ համայնք է, ձեր բոլորի բակերում կռվել ու կռիվ եմ արել, ճիշտ որոշում կկայացնեք
Քաղաքականություն

Էրեբունին ունիկալ համայնք է, ձեր բոլորի բակերում կռվել ու կռիվ եմ արել, ճիշտ որոշում կկայացնեք

24/05/2026
Նիկո՛լ դու ծնկած ես, ի՞նչ ես արել, ասֆա՞լտ, որը տանում է քո մեծացրած գերեզմանատուն
Քաղաքականություն

Նիկո՛լ դու ծնկած ես, ի՞նչ ես արել, ասֆա՞լտ, որը տանում է քո մեծացրած գերեզմանատուն

24/05/2026
«Քարոզարշավը ի սկզբանե հավասար պայմաններում չի ընթացել»․ Խաչատրյան
Քաղաքականություն

«Քարոզարշավը ի սկզբանե հավասար պայմաններում չի ընթացել»․ Խաչատրյան

24/05/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

25/04/2026
Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից

Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից

03/05/2026
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Բարձրագույն իշխանության մակարդակից կազմակերպվում է մարդկանց վախեցնելը, որ ընտրեն ՔՊ-ին․ «Միասնության թևեր»

Մենք պիտի ընտրենք մերը ու մեր հարցերը կլուծվեն. Թաթոյան

24/05/2026
Բա գետինը չե՞ք մտնում, որ էդքան լափում եք, ո՞նց փորկապ չունեք. Քոչարյան

Բա գետինը չե՞ք մտնում, որ էդքան լափում եք, ո՞նց փորկապ չունեք. Քոչարյան

24/05/2026
8 տարի ա իշխանության ա, բայց «Մարտի 1»-ի քննությունը 8 մմ առաջ չի գնացել…

8 տարի ա իշխանության ա, բայց «Մարտի 1»-ի քննությունը 8 մմ առաջ չի գնացել…

24/05/2026
Էրեբունին ունիկալ համայնք է, ձեր բոլորի բակերում կռվել ու կռիվ եմ արել, ճիշտ որոշում կկայացնեք

Էրեբունին ունիկալ համայնք է, ձեր բոլորի բակերում կռվել ու կռիվ եմ արել, ճիշտ որոշում կկայացնեք

24/05/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.