Քննարկեցինք Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար խաղաղության ծրագիր: Մենք գնահատում ենք ԱՄՆ-ի, նախագահ Թրամփի և նրա թիմի ջանքերը՝ այս պատերազմը դադարեցնելու համար, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդների հետ հեռախոսազրույցից հետո:
«Մենք աշխատում ենք ամերիկյան կողմի պատրաստած փաստաթղթի վրա։ Սա պետք է լինի մի ծրագիր, որը կապահովի իրական և արժանապատիվ խաղաղություն»,- նշել է նա:
«Մենք համակարգել ենք հաջորդ քայլերը և համաձայնության ենք եկել, որ համապատասխան մակարդակների թիմերը կաշխատեն միասին»,-ավելացրել է Ուկրաինայի նախագահը:

















