ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Քրեակատարողական հիմնարկում Աշոտ Երկաթին էի տեսության գնացել։ Պարզ է, չէ՞, թե ընտրություններից առաջ ինչու նրան բռնեցին, ինչ խնդիր լուծեցին և ինչ հաշվարկով էր դա արվել։
Մարդուն իր հայրենիքը սիրելու և այն պաշտպանելու համար բանտ նստեցրին, մեկուսացրին, սահմանափակեցին հանրային և քաղաքական գործունեությունը։
Ու այս ամենն այնքան ժամանակ է ուղեկցելու բոլորիս, քանի դեռ չարիքի այս իշխանությունը կա, իսկ դրա ստեղծողը դիկտատուրա է կառուցում»։

















