«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ օրվա հերոսը ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն էր, որը հայտարարել էր, որ 1 ամսով դադարեցնում է անդամությունը ՔՊ խմբակցությանը, մինչև Հովիկ Աղազարյանի հարցը պարզաբանվի։ ՔՊ-ից արձագանքեցին, թե 1 ամսով անդամակցությունը սառեցնելու ընթացակարգ չկա` իրենք կքննարկեն նրան հեռացնելու հարցը: Ժամեր անց Ասլանյանն իր էջում մի տեքստ տեղադրեց` մեղայականով, թե հայտարարությունս հիմնված էր սխալ տեղեկությունների վրա, էմոցիոնալ էր` հետ եմ վերցնում:
Բայց զավեշտն այն էր, որ սքրինշոտի վերևի հատվածում երևում էր Մխիթար Հայրապետյանի անունը, որը, ըստ ամենայնի, ուղարկել էր այդ տեքստը և համոզել, որ նա տեղադրի: Վահագն Ալեքսանյանը վրդովված էր «ՔՊ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու» սպառնալիքից. «Այսինքն՝ կար Հակոբ Ասլանյան առանձին մարմի՞ն և ՔՊ կուսակցության հետ հուշագի՞ր, որ դադարեցնում է»»։