Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ իր երկրում առայժմ կինը չի կարող նախագահ լինել, քանի որ դա շատ բարդ աշխատանք է, գրում է ՏԱՍՍ-ը:
«Բելառուսում, Աստված մի արասցե, կին (նախագահ) ընտրեն: ԱՄՆ-ում նախագահը նույն լիազորությունները չունի, բայց մեզ մոտ պետք է խորանալ ամեն ինչի մեջ: Բացի այդ, սա ծանրագույն աշխատանք է: Կարիք չկա կնոջն այդպես ծանրաբեռնել, սա արարողակարգային պաշտոն չէ: Գլուխ եմ խոնարհում կանանց առաջ, բոլորովին չեմ նսեմացնում նրանց դերը, բայց նրանք պետք է մեր կողքին լինեն»,- ասել է Լուկաշենկոն լրագրողներին։
Նրա խոսքով, միգուցե ժամանակի ընթացքում Բելառուսում «այդ ոճին գան», բայց առայժմ մոտեցումն այլ է: