• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
24/01/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Հասարակություն

Աստված տա՝ այդ ընտրությունն անելու առիթ չունենանք․ «ՀՐԱՊԱՐԱԿ»

— Հեղինակ ` —
24/01/2026
/ Հասարակություն, Քաղաքականություն
0
Աստված տա՝ այդ ընտրությունն անելու առիթ չունենանք․ «ՀՐԱՊԱՐԱԿ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 տիրադավ եպիսկոպոսները հունվարի 5-ին հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին, այսպես կոչված, իրենց «ճանապարհային քարտեզը»։ Այդ արարողությունից հետո գործընթացին մասնակից թեմերի առաջնորդները ձեռնամուխ եղան Հայ առաքելական եկեղեցու այլ սպասավորների իրենց կողմը գրավելուն՝ գործադրելով հնարավոր եւ անհնարին ճնշումներ։ Նրանց աջակցում է նաեւ ողջ պետական ապարատը՝ ԱԱԾ-ի մասնակցությամբ։ Հատկապես ակտիվներից է Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, որը, լինելով Կոտայքի թեմի առաջնորդ, փորձում է իր կողմը գրավել կամ ճնշումներով իրեն ենթարկեցնել Կոտայքի մարզի եկեղեցիների հովիվներին: Անցած շաբաթ, ճնշումների ներքո, տիրադավների խմբակին միացան Կոտայքի մարզի Նոր Գեղիի Սբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Շահան քահանա Միրզոյանը, Լեռնանիստի Սբ Աստվածածին, Սբ Ավազան եկեղեցիների հոգեւոր հովիվ Տեր Շնորհք քահանա Մաթեւոսյանը, Չարենցավանի Սբ Փրկիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Համազասպ քահանա Հագեյանը, Գառնու Սբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Մայակովսկու Սբ Գեւորգ եւ Արամուսի Սբ Հակոբ եկեղեցիների հոգեւոր հովիվ Տեր Վարդան քահանա Ներսիսյանը: Կոտայքի մարզի մյուս եկեղեցիների հոգեւոր հովիվները չմիացան եկեղեցու «բարենորոգման» ծրագրին եւ ցույց տվեցին, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Մայր Աթոռին ու Գարեգին Երկրորդին: 

Մենք զրուցել ենք այս թեմի մեկ այլ հոգեւորականի՝ Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հարությունի հետ։ «Եկեղեցին ամեն օր, ամեն վայրկյան բարեփոխվում եւ բարենորոգվում է, եւ 1700 տարեկան լինելը դրա մասին է վկայում: Ես այս հարցին մի պատասխան ունեմ․ ծնողի եւ հոր միջեւ ընտրություն անելու ո՛չ կարողություն ունեմ, ո՛չ ցանկություն, ո՛չ առիթ: Ես հոգեպես ծնունդն եմ Սուրբ Էջմիածնի, հանձնված եմ Կոտայքի թեմի առաջնորդի խնամքին, իմ հոգու, խղճի դեմ նման բան չի լինի։ Ընդհակառակը՝ մի փոքրիկ լավի դիմաց գնահատվել ենք, խրախուսվել ենք: Այս առումով ես ուրիշ բան չունեմ ասելու»,- ասաց նա: 

Այն եպիսկոպոսները, որոնք միացել են Փաշինյանի «բարենորոգման» ծրագրին, ճնշումներ են գործադրում քահանաների վրա, փորձել են ճնշել կամ այլ ձեւերով համոզել, որ իրենց միանաք։ «Երբե՛ք, հաշվի առնելուվ նաեւ Կոտայքի թեմի հանգամանքը, երբե՛ք»,- ասաց Տեր Հարությունը: Եթե Փաշինյանը որոշի այս կիրակի Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցի գալ, պատարագի ժամանակ կզեղչե՞ք կաթողիկոսի անունը։ «Հոգեւոր եղբայրներիցս մեկը վերջերս այսպիսի մի արտահայտություն էր արել, որ ով գալիս է եկեղեցի՝ ամենամեղավորից մինչեւ ամենաարդարը, եկեղեցում տեղ ունի, սիրով կընդունվի, բայց պատարագը մնում է պատարագ, պատարագը վեր է ամեն ինչից: Մենք՝ ինքներս, Սուրբ պատարագի խորհուրդի մեջ ենթարկվում ենք Սուրբ Հոգու ներգործությանը, զորությանը, որպեսզի մեր ձեռքերով Աստված իր խորհուրդը թե՛ կատարի, թե՛ ինքն իրեն բաշխի ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր սրտատրոփ սպասում են իրենց բաժնին՝ Քրիստոսին ընդունելուն: Աստված տա՝ այդ ընտրությունն անելու առիթ չունենանք»: Ըստ էության, տեր հայրն աղոթում է, որ Նիկոլ Փաշինյանն իր եկեղեցի չայցելի, եւ ինքը նման ընտրության առաջ կանգնելու առիթ չունենա։ Բայց մենք վստահ ենք, որ իր հերթն էլ է գալու, որովհետեւ եկեղեցին քանդելու մոլուցքից այս մարդիկ հրաժարվելու մտադրություն կարծես թե չունեն եւ ոչ մեկին չեն խնայում»։

Մանրամասները՝ «ՀՐԱՊԱՐԱԿ» օրաթերթի այսօրվա համարում

ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Սեռի պատճառով չծնված երեխաներ․ աբորտները շարունակում են լուրջ խնդիր մնալ Հայաստանում
Հասարակություն

Սեռի պատճառով չծնված երեխաներ․ աբորտները շարունակում են լուրջ խնդիր մնալ Հայաստանում

24/01/2026
Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ»
Քաղաքականություն

Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ»

24/01/2026
Քաղաքապետն ի սկզբանե գիտեր, որ քաղաքային տրանսպորտը թանկանալու է․ «ՀՐԱՊԱՐԱԿ»
Հասարակություն

Քաղաքապետն ի սկզբանե գիտեր, որ քաղաքային տրանսպորտը թանկանալու է․ «ՀՐԱՊԱՐԱԿ»

24/01/2026
Բանակից ազատվելու հնարավորություն եմ ունեցել 2012-ին, բայց չեմ գնացել այդ ճանապարհով․ Սարգսյան
Քաղաքականություն

Ինչո՞ւ ՔՊ-ն «մերժեց» Հայկ Սարգսյանին․ կլանային բախումների մանրամասները. «Ժողովուրդ»

24/01/2026
ՔՊ-ում սարսափի մեջ են. ով է հաջորդը «փուռը գնալու»․ «ՀՐԱՊԱՐԱԿ»
Քաղաքականություն

ՔՊ-ում սարսափի մեջ են. ով է հաջորդը «փուռը գնալու»․ «ՀՐԱՊԱՐԱԿ»

24/01/2026
Գլխավոր դատախազը հովանավորում է Ալեն Սիմոնյանին. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
Իրավունք

Գլխավոր դատախազը հովանավորում է Ալեն Սիմոնյանին. փաստաթուղթ. «Ժողովուրդ»

24/01/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 195 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 722 քաղաքացու

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 195 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 722 քաղաքացու

24/01/2026
Սեռի պատճառով չծնված երեխաներ․ աբորտները շարունակում են լուրջ խնդիր մնալ Հայաստանում

Սեռի պատճառով չծնված երեխաներ․ աբորտները շարունակում են լուրջ խնդիր մնալ Հայաստանում

24/01/2026
Սյունիքը՝ Թրամփի թակարդում. ի՞նչ է «հանձնել» Փաշինյանը

Սյունիքը՝ Թրամփի թակարդում. ի՞նչ է «հանձնել» Փաշինյանը

24/01/2026
Աստված տա՝ այդ ընտրությունն անելու առիթ չունենանք․ «ՀՐԱՊԱՐԱԿ»

Աստված տա՝ այդ ընտրությունն անելու առիթ չունենանք․ «ՀՐԱՊԱՐԱԿ»

24/01/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.