Ավտոմեքենաներից գողությունների վերաբերյալ առաջին հաղորդումները Համայնքային ոստիկանության Ավանի բաժնում ստացվեցին հոկտեմբերի 10-ին: Գողացել էին մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում կայանված «Լեքսուս» և «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիների ապակիները։ Այս մասին հյատնում են ՆԳՆ-ից:
Մինչ համայնքային ոստիկանները ձեռնարկում էին դեպքերը բացահայտելուն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հոկտեմբերի 15-ին և 20-ին ստացվեցին նոր հաղորդումներ` նույն տեղից կատարված նմանատիպ մեկական գողությունների վերաբերյալ:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում միջոցառումները շարունակվեցին և դրական արդյունքի հասան հոկտեմբերի 29-ին։
Տեսանյութն՝ այստեղ

















