«Ավելի քան 11 հազար մարդ է տարհանվել Կրասնոյարուժսկի շրջանից։ Մոտ հազար մարդ գտնվում է ժամանակավոր կացարաններում»,- այդ մասին առավոտյան ասել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Ռուսական BBC-ն, վկայակոչելով 2021-ի մարդահամարի տվյալները, նշում է, որ շրջանը 14 հազարից մի փոքր ավելի բնակչություն ունի։
Գլադկովը նախօրեին հայտարարել էր, որ Կրասնոյարուժսկի շրջանի բնակչությունը տարհանվում է՝ տեղեկացնելով, որ «անհանգիստ առավոտ է, սահմանին թշնամին ակտիվացել է»։ Ավելի ուշ քաղաքի մուտքերը փակվել են։
Շրջանի ղեկավար Անդրեյ Միսկովն իր հերթին թելեգրամյան ալիքում գրել է, որ տարածքում մոտ 500 մարդ է մնացել՝ հիմնականում վարչակազմի աշխատակիցներ, այլ անհրաժեշտ մասնագետներ։
Կրասնոյարուժսկի շրջանը Կուրսկի շրջանի Սուջա քաղաքից մոտ 45 կիլոմետր է հեռու, որտեղ օգոստոսի 6-ին մտել են ուկրաինացի զինվորականները։