ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ընթարկեքու վերաբերյալ քրեական գործով 5 մեղադրյալ կա: Այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել են Քննչական կոմիտեից:
Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից հոդվածով: Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը: Մյուս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց դեռևս չի ընտրվել։
