Դատարանը «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է կալանք՝ 2 ամիս ժամկետով։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Չալաբյանին տեղափոխել են Արմավիր ՔԿՀ։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել Չալաբյանի բնակարանում, որից հետո նրան ձերբակալել են։
