Ակտիվիստ Արթուր Չախոյանը օրեր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Նոր Նորքում ապօրինի ծառահատում է իրականացրել և համայնքային հողը ապօրինի զավթել։
Այսօր Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչ հող է զավթել Բալասանյանը: Նրան զեկուցեցին, որ այդ տարածքը պատկանում է Վիտալի Բալասանյանի ազգականին. «Ստուգվել է, ունի սեփականության վկայական: Դիմացի հատվածում եղել է կուտակված աղբ: Որեւիցե ծառ կտրված չի եղել, Բեգոյանի հետ այնտեղ ենք եղել: Միգուցե ճյուղեր են կտրված եղել աշխատանքների ժամանակ: Հողատարածքի մեջտեղում կա հաստաբուն ծառ, եթե կտրեին՝ հետագայում զավթելու համար, առաջինը պետք է կտրված լիներ էդ ծառը»: