«Փաշինյանի պրոպագանդան հիմա էլ փորձում է Զանգեզուրի միջանցքի հանձնումը արդարացնել նրանով, որ դրա արդյունքով Ադրբեջանն իբր կախվածության մեջ է ընկնելու Հայաստանից։ Նիկոլական սուտը հենց այսպիսինը պիտի լինի եւ նվաստացուﬓ ու պարտությունը մատուցի որպես հաղթանակ ու մեծագույն առավելություն»,- այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Այ տգետներ, Ալիեւի ամբողջ նպատակը հենց դա էր՝ ստանալ միջազգայնորեն լեգիտիմացված «անխոչընդոտ» հաղորդակցություն Հայաստանի տարածքով, որում «անխոչընդոտ» բառը նշանակում է, որ այլեւս այդ հաղորդակցության կառավարումը ընդհանրապես կախված չի լինելու Հայաստանի կառավարության որոշուﬓերից։ TRIPP գործարքը հենց դա է նշանակում. Ադրբեջանի համար հաստատվում է միջազգայնորեն երաշխավորված հաղորդակցության մի ռեժիմ, որի վրա Հայաստանն այլեւս որեւէ ազդեցություն չի ունենալու, հետեւաբար չի կարողանալու այն օգտագործել որպես քաղաքականության գործիք։
Իսկ այն ճանապարհները, որը Ադրբեջանն է բացում ﬔզ համար, գտնվելու են ամբողջությամբ Ադրբեջանի ինքնիշխանության շրջանակներում, նրանց վրայով մեր հաղորդակցություն ռեժիﬓ ու պայմանները կարգվորելու Ադրբեջանը, հետեւաբար հեշտությամբ օգտագործելու է որպես Հայաստանի վրա տնտեսական եւ քաղաքական ճնշուﬓերի գործիք։
Այնպես որ առաջարկված խաղաղ կարգավորումը միակողմանի առավելություններ են տալիս Ադրբեջանին՝ իր պայմանները եւ քաղաքականությունը Հայաստանին նկատմամբ թելադրելու համար։
P. S. Իհարկե, Հայաստանի համար տրանզիտը Ադրբեջանի տարածքով բացելու Ալիեւի որոշումը ողջունելի է որպես խաղաղության հաստատմանը նպաստող քայլ, բայց այն չի հանում սույն գրառման մեջ ներկայացվող մտահոգությունը, քանի որ Ալիեւի ցանկացած քմահաճույքի դեպքում այն կարող է նորից փակվել կամ օգտագործվել որպես ճնշման միջոց։ Այդ հարցը կարող է լուծվել միայն մեր ներկայացված TRIPP+BRICS «Զանգեղուրի հանգույց» ծրագրի իրականացման դեպքում, ինչի շնորհիվ Հայաստանը ձեռք կբերի իմունիտետ Ադրբեջանի հնարավոր ճնշուﬓերի նկատմամբ»: