«Վաղարշապատում իշխանության առաջին քայլերից մեկը սեփական աշխատավարձերի բարձրացումն էր։ Ավագանու նիստում համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի աշխատավարձը բարձրացվել է 20 տոկոսով՝ 590․000 դրամից հասնելով 710․000 դրամի։ 20 տոկոսով բարձրացվել են նաև համայնքի ղեկավարի տեղակալների և խորհրդականների աշխատավարձերը, համայնքապետարանի ավելի ցածր դասի աշխատողների աշխատավարձերի բարձրացումը կազմել է միջինում 5 տոկոս։ Իսկ անվտանգության աշխատակիցների և մաքրուհիների աշխատավարձը մնացել է նույնը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանը։
Վաղարշապատի քաղաքային իշխանությունը ևս մեկ որոշում է ընդունել, որով թանկացրել է մանկապարտեզների երկարօրյա խմբերի վճարը՝ լրացուցիչ ֆինանսական բեռ դնելով համայնքի բնակիչների, հատկապես երիտասարդ ընտանիքների վրա։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

















