• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

«Այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, մենք պետք է ամեն օրվա մեր աշխատանքով ավելացնենք՝ հատիկ-հատիկ, գրամ-գրամ». Նիկոլ Փաշինյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
16/04/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, մենք պետք է ամեն օրվա մեր աշխատանքով ավելացնենք՝ հատիկ-հատիկ, գրամ-գրամ». Նիկոլ Փաշինյան
0
SHARES
12
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ներքին գործերի նախարարությունում մասնակցել է Ոստիկանության 107-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին:

Մինչ նիստը՝ Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ծաղիկներ են խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ոստիկանների հիշատակին:

Կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Ոստիկանության բոլոր ծառայողներին տարեդարձի առթիվ, շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ոստիկանությունը պետության կարևորագույն հիմնասյուներից մեկն է, և վերաբերմունքը միշտ էլ եղել է համապատասխան: Երկրի ղեկավարի խոսքով, վերջին յոթ տարում ոստիկանության բարեփոխումների համար ներդրվել է 121 մլրդ դրամ, այսինքն՝ 300 մլն դոլար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև շոշափելի և ծանրակշիռ ներդրումներ են իրականացվել միջազգային գործընկերների կողմից։

Վարչապետը վերհիշել է ոստիկանության, պարեկային ծառայության բարեփոխումների ուղին և նշել, որ նոր ավտոմեքենաները, տեխնիկան, հագուստը, ֆիզիկական ենթակառուցվածքը չնայած արդեն իրողություն են, սակայն այդ ամենը ոչ թե նպատակ է, այլ ընդամենը միջոց. «Այդ ամենը պիտի ծառայի նրան, որ մարդը փոխվի, որովհետև այդ ամեն ինչը, նոր մեքենան իմաստ չեն ունենա, եթե այդ նոր մեքենայի մեջ կամ նոր մեքենայով ծառայություն իրականացնող մարդը չփոխվի։ Այսինքն՝ տեխնիկան փոխվեց, մարդը չփոխվեց: Ի՞նչ ենք ստանալու մենք դրա արդյունքում։ Ստանալու ենք ոչինչ: Եվ ես հիմա հենց այսօր, առավել քան երբևէ, ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել սրա վրա»,-ասել է վարչապետը և հավելել, որ այդ ամենն արվում է, որպեսզի փոխվի ընկալումը աշխատանքի նկատմամբ։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, ամեն օր աշխատանքի նկատմամբ ինքներս մեզնից ունեցած պահանջկոտության չափը պետք է աճի, հակառակ դեպքում՝ իրականացված ներդրումները իմաստ չեն ունենա: Վարչապետն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ոստիկանության ծառայողին, պետական ծառայողին, այլ նաև քաղաքացիներին. «Մեր պետության և մեր իրավակարգի նկատմամբ մեր բոլորի վերաբերմունքի ֆունդամենտալ փոփոխություն է պետք: Վերջին շրջանում նաև քաղաքացիների հետ հարաբերություններում և հանդիպումներում մարդիկ շատ հաճախ են այդ հարցը բարձրացնում, ասում են՝ իսկ դուք ի՞նչ բացատրություն ունեք՝ ինչո՞ւ ենք մենք մեզ Հայաստանում պահում մի կերպ, երբ հայտնվում ենք ինչ-որ այլ պետությունում՝ եվրոպական, ամերիկյան, մեզ պահում ենք այլ կերպ: Ո՞րն է սրա բացատրությունը: Ես չեմ ուզում շատ երկար վերապատմել այդ բացատրությունը, բայց պատճառը պետության նկատմամբ մեր վերաբերմունքն է, որովհետև մենք Հայաստանի Հանրապետությանը՝ որպես պետություն, վերաբերվում ենք մի կերպ, այլ պետություններին վերաբերվում ենք շատ ավելի լուրջ։ Եվ սա ֆունդամենտալ պրոբլեմ է և սա արտահայտվում է բոլորիս մեջ»,-ասել Նիկոլ Փաշինյանը:

Ընդգծելով, որ ինստիտուցիոնալ առումով ոստիկանությունը երկրի ներքին անվտանգության, պաշտպանության առաջնային տեսանելի ինստիտուտն է և իրականացված բարեփոխումները ցույց են տալիս պետության ծառայողի, պետության ուսադիրի, պետության խորհրդանիշի նկատմամբ ունեցած վերաբերմունքը՝ երկրի ղեկավարը նշել է. «Շատ կարևոր է, որ այդ նույն վերաբերմունքը լինի նաև ոստիկանության կողմից, և նաև մենք պետք է ամենօրյա մեր ծառայության մեջ մեր առաջ խնդիր ունենանք, որ նույն վերաբերմունքը լինի նաև քաղաքացու կողմից։ Եվ սա փոխլրացնող գործողություն է։ Այո՛, քաղաքացին պետք է ունենա հարգանք պետության և ծառայության նկատմամբ, ծառայությունը պետք է ամեն օր վաստակի և պաշտպանի այդ հարգանքը: Եվ այդպես շարունակ»։

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է նաև քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության ձևավորմանը, խոսել ոստիկանության գվարդիայի ձևավորման մասին ևս: «Ես ուզում եմ ասել, որ այս ամեն ինչը պետք է նշանակի բովանդակության փոփոխություն և վերաբերմունքի փոփոխություն պետությանը, ծառայությանը, հանրությանը և նաև հանրության վերաբերմունքի փոփոխություն: Այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, մենք պետք է ամեն օրվա մեր աշխատանքով ավելացնենք՝ հատիկ-հատիկ, գրամ-գրամ»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը կրկին շնորհավորել է բոլորին, շնորհակալություն է հայտնել իրականացվող աշխատանքների համար, նշել, որ բարեփոխումն անընդհատ գործընթաց է և կարևոր է, որ բարեփոխման գործընթացը բերի միջանկյալ արդյունքների։

Ոստիկանության օրվա առթիվ, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և մասնագիտական բարձր պատրաստվածության համար ՀՀ ՆԳՆ մի խումբ ծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով:

Tags: ոստիկաննիկոլ փաշինյանTribune.amՆԳՆոստիկանի օր

Recent Posts

  • 27 հազար ստորագրություն պակաս է մատյանում ընտրողների թվից, սա էական է
  • Պարզապես քմահաճույք է․ խլո՞ւմ են Ծառուկյանի գույքը, Տոնոյանը մանրամասներ է հայտնում
  • ԲՀԿ-ի շահի համար տարվող պայքար չէ, սա արդարության վերականգնման մասին է. Տոնոյան
  • «Միասնության թևեր»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները
  • Եվրահանձնաժողովը Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Ռազմական ժամ
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Գիտական լուրեր
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • Պրակտիկանտ
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.