• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
03/10/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

«Այն ժամանակ Արցախի խնդրի հետ կապված հարցեր կային, հիմա, երբ այդ խնդիրները չկան, կարծում եմ` ավելի սերտ հարաբերություններ կսկսեն ձևավորվել»․ Պոլսո հայոց պատրիարք

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
01/10/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Այն ժամանակ Արցախի խնդրի հետ կապված հարցեր կային, հիմա, երբ այդ խնդիրները չկան, կարծում եմ` ավելի սերտ հարաբերություններ կսկսեն ձևավորվել»․ Պոլսո հայոց պատրիարք

Այն ժամանակ Արցախի խնդրի հետ կապված հարցեր կային, հիմա, երբ այդ խնդիրները չկան, կարծում եմ` ավելի սերտ հարաբերություններ կսկսեն ձևավորվել։ Այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում նշել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին։

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Որքանո՞վ է այն համապատասխանում ժամանակի պահանջներին։

– Թուրքիայի հայերը մշտապես աջակցել են հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն երկու երկրի հարաբերությունները պետք է երկարաժամկետ հեռանկարում դիտարկել, քանի որ խոսքը 100 տարվա թշնամանքի մասին է։ Մեծ հաջողություն է նույնիսկ խաղաղության մասին խոսելը, ձեր գալը, դռները բացելը, ճանապարհները, սահմանները, դիվանագիտական հարաբերությունները վերսկսելը։ Այն ժամանակ Արցախի խնդրի հետ կապված հարցեր կային, հիմա, երբ այդ խնդիրները չկան, կարծում եմ` այդ պատնեշները կսկսեն վերանալ, և ավելի սերտ հարաբերություններ կսկսեն ձևավորվել։ Իհարկե, ցանկանում ենք, որ շուտ լինեն, բայց պետությունների կյանքը, ազգային կյանքը հազարավոր տարիներով է չափվում։ Հետևաբար այս գործընթացը, որը մի քանի տարի առաջ է սկսվել, ըստ իս` ճիշտ ընթացքով է գնում։ Միշտ աջակցել ենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների զարգացմանը, որովհետև մենք այսպես ասած հատուկ տեղ ունենք հայ աշխարհում։ Մենք ո՛չ արցախահայ ենք, ո՛չ սփյուռքահայ, այլ հայկական այն մասնիկն ենք, որ Ցեղասպանությունից հետո մնացել ենք Թուրքիայում, ապրել ենք Թուրքիայում, լեզու գտել և պահպանել ենք մեր հաստատություններն ու կառույցները մինչև այսօր։

Այլընտրանք չկա, քանի որ խաղաղության դեպքում երկու կողմն էլ շահում են, թշնամության դեպքում` կորցնում։ Լինում է, որ անցյալը պետք է մոռանաս։ Դեռևս ամբողջությամբ չենք կարող մոռանալ, բայց պետք է նորը կերտելու համար նորին դիմես։ Հետևաբար այդ իմաստությունն են ունեցել այստեղի հայերը, և դրա շնորհիվ պահպանել ենք մեր կառույցները, մեր հայկական կյանքը Թուրքիայում։ Սա, օրինակ, դաս է Հայաստանի և սփյուռքի համար։ Նայեք դեպքերին, որոնցից 100 տարուց ավելի է անցել. ո՛չ հայերն են այդ ժամանակվա հայերը, ո՛չ թուրքերն են այդ ժամանակվա թուրքերը։ Հետևաբար նոր պայմաններ են եկել, որոնց համաձայն` պետք է կերտենք մեր քայլերը։ Անցյալի համար չենք կարող ապրել։ Անցյալից դասեր կքաղենք, մենք մեր օրերով պետք է ապրենք, և մեր օրերը ստիպում են, որ կողմերը լավ հարաբերություններ ունենան։ Այսինքն՝ կա՛մ որպես թշնամիներ իրար դեմ կկանգնենք, կա՛մ իրար բարեկամ կդառնանք։

– Թուրքիայում էլ կա՞ հայերի հետ բարեկամանալու նման պատրաստակամություն։

– Պատրաստակամություն թուրքական հասարակության մեջ կա, օրինակ՝ թուրքերենով հայկական հարցի մասին գրքերի պահանջարկը մեծ է։ Թուրքիայի հասարակությունը հույս ունի, որ ճանապարհները կբացվեն, կբարեկամանան։ 30 տարվա ընթացքում առնվազն 200 000 հայ եկավ Թուրքիա ու գնաց, նրանք տեսան, թե թուրքերը ինչպիսին են, ինչպես կարելի է հարաբերվել։ Հավանաբար թուրքական կառավարության այսպես ասած ճկունություն էր, որ այստեղ ապրող հայաստանցիները որևէ վատ վերաբերմունք չտեսան՝ «հայաստանցի» ասելով, «հայ» ասելով։ Հայկական կողմի նկատմամբ վստահություն է ստեղծվել, այսինքն՝ նրանք ճանաչեցին, թե հայը ով է, իսկ հայաստանցիները ճանաչեցին, թե թուրքը ով է։

Հետևաբար հաշտությունը դիվանագիտական մակարդակից ժամանակի ընթացքում կիջնի կրթական մակարդակի։ Այսինքն՝ թե՛ թուրքերը, թե՛ հայերն իրենց դասագրքերում բարեկամությունը սնուցող տարրեր պետք է մտցնեն, որը ժամանակ է պահանջում, որովհետև երկու ազգն էլ իրենց ազգային ինքնությունը հիմնել են թշնամության վրա։ Այսինքն՝ եթե Հայաստանում մեկին «թուրք» ես ասում, դա կռվի պատճառ է, այստեղ էլ, եթե երկու թուրք կռվում են, մեկը մյուսին «էրմենի» (հայ) է ասում, նրանք էլ վատ են ընդունում։ Մենք պետք է բարեկամությամբ տասնյակ տարիներ ապրենք, որպեսզի այն հեքիաթ դառնա։ Մենք թուրքերի հետ միասին ապրելու 1000-ամյա փորձ ունենք։ Ուրեմն այս 1000 տարվա ընթացքում միշտ վատ բաներ չեն եղել, չէ՞։ Լավ բաներ են եղել, և այդ լավ բաները պետք է առաջին պլան մղել։

– Դուք` որպես հայ պատրիարք, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ ստեղծված իրավիճակը։

– Այսօր տեսակետս շատ հստակ կարտահայտում։ Հայաստանը հատկապես 44-օրյա պատերազմից հետո շատ տարօրինակ քաղաքական շրջան է մտել։ Հարվածը շատ մեծ էր, հետևաբար այդ հարվածից բոլոր պետական կառույցները՝ եկեղեցին, կրթական համակարգը, մամուլը, կուսակցությունները, ամեն ինչ խառնվել են։ Մի փորձարկման օրինակ բերեմ. տարայի մեջ 100 սև ու կամիր մրջյուն են դնում, բոլորը համերաշխ աշխատում են, իրար չեն խառնվում։ Հետո մի կաթիլ են դնում, ու խառնաշփոթ է սկսվում, որովհետև սևերը մտածում են` կարմիրներ են դրել, կարմիրները` հակառակը։

Հայաստանում ընդդիմությունն ու կառավարությունն իրար դեմ պատերազմում են, որովհետև հայ աշխարհին և Արցախին հարվածել են։ Մարդիկ, առանց մտածելու, թե ով է այդ հարվածը տվել, մեղավոր են համարում միմյանց։ Այս համատեքստում մենք կարող ենք դիտարկել կառավարության և Էջմիածնի հակադրությունը։ Անձամբ եկեղեցու և պետության բախում չեմ տեսնում, բայց կա չսահմանված իրավունքների խնդիր։ 30 տարվա նորաստեղծ ՀՀ–ում եկեղեցու և պետության հարաբերությունները հստակեցված չեն։ Այո՛, Սահմանադրության մեջ կա, բայց շատ թույլ է, այսինքն՝ պետության իրավունքները մինչև ո՞ւր են, եկեղեցու իրավունքները՝ ո՞ւր, հստակ չէ։ Մեր աղոթքն է, որ խնդիրներն արագ կարգավորվեն, մենք չունենք այլ բան` Մայր աթոռ ունենք, Հայաստան ունենք։ Երկուսն էլ մեզ համար սրբություններ են։ Այդ բախումներին դրսից նայելը հայերիս սիրտը շատ է ցավեցնում, ուզում ենք, որ դա բուժվի։ Եվ այդ բուժումը կլինի, երբ այդ հաստատություններն իրենց տեղը սովորեն, իրենց տեղը հստակեցնեն։

– Այսօր ի՞նչ դեր է խաղում Հայ առաքելական եկեղեցին համայնքի կյանքում։ Ի՞նչ դժվարությունների է բախվում եկեղեցին։

– Եկեղեցին սփյուռքում, հատկապես համայնքներում սիրտն է։ Գիտեք` սաղմը մոր որովայնում է ձևավորվում, նախ սիրտն է առաջանում, իսկ հետո՝ մյուս օրգանները։ Սփյուռքում այդպես է։ Երբ սփյուռքահայերը տեղափոխվում են, նրանց առաջին մտահոգությունը եկեղեցին է։ Հետևաբար եկեղեցու շուրջ այլ հաստատություններ են կազմավորվում՝ երգչախումբ, աղքատախնամ հիմնարկներ, վարժարաններ և ակումբներ։ Այս տրամաբանությամբ Պոլսո (Ստամբուլի) համայնքը 1461-ին իր պատրիարքությունը ստացավ Սուլթան Մեհմեդ II-ի կողմից։ Մեր համայնքը կրոնական համայնք էր, պատրիարքներն ազգապետներ էին նաև։ Մինչ օրս գործող մեր թե՛ եկեղեցական, թե՛ աշխարհիկ հաստատությունների հիմքում Հայ առաքելական եկեղեցին է։ Հայ ազգի մեջ` հատկապես ուսումնական համակարգում, հոգին Հայ առաքելական եկեղեցին է, ընդհանրապես քրիստոնեությունը։

Պահպանման տեսանկյունից քանի դեռ համայնքը կա, այդ համայնքը գիտակցաբար բոլոր մեր մարտահրավերներին պատասխան կտա։ Այո՛, փոքրամասնության դժվարություններ կան` ամբողջ աշխարհում կա, սակայն Թուրքիայում հատուկ դժվարություն չենք ապրում քրիստոնյա լինելու պատճառով, մեր եկեղեցիները բաց են։ Այս քաղաքում կա 50 հայկական եկեղեցի` 33 առաքելական, 12 հայ կաթոլիկ, 4 հայ ավետարանական։ Ուրեմն ներկայությունը մենք կպահպանենք այս քաղաքում։ Հետևաբար մեր ամենամեծ դժվարությունը 17 վարժարանը և 3 000 աշակերտներին միասին կանգուն պահելն է։ Ֆինանսական դժվարություններ ունենք. Ստամբուլը 6 Հայաստանի չափ է՝ 18 միլիոնով, և այս մեծ քաղաքում հայերն էլ ցրվում են։ Նրանց միավորելու, նրանց ուժը հավաքելու խնդիրներ ունենք։ Սակայն անլուծելի խնդիրներ չկան։ Փա՛ռք Աստծո, ոտքի վրա ենք, իսկ սփյուռքի պայմաններում լավագույն օջախներից մեկն է։

–Թուրքիայում ապրող հայերի թիվն այսօր որքա՞ն է, որքանո՞վ է այն փոխվել վերջին տարիներին։ Երիտասարդների արտահոսք կամ սփյուռքից հայերի վերադարձ նկատվո՞ւմ է։

– Այսօր հայերի թիվը 40-ից մինչև 50 հազար է, խնդիրն այն է, որ մենք չենք շատանում։ Մահացության և ծնունդի հարաբերակցությունը սարսափելի է` ամեն ծնված հայ երեխայի փոխարեն երեք անձ է մահանում։ Մեր հաշվարկներով` 2050 թվականին 10 հազարով պակաս հայ կունենանք, իսկ այդ ժամանակ գործող հաստատությունները պահելը մեզ համար ավելի կդժվարանա։ Նույնիսկ հիմա ենք հազիվ կարողանում դրանք լցնել, որովհետև մեր համայնքն այս կառույցները 50 համայնքից էր ստացել, 50 դպրոց կար, հիմա 17-ն է մնացել։ 120 000 հայի համար նախատեսված շինություն կար։ Բայց հիմա 40 հազարի է իջել, չես կարողանում այդ կառույցները պահել։ Եվ այդպիսի խնդիր ունենք։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Tags: ԱրցախTribune.amԹուրքիաՊոլսո հայոց պատրիարք
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման
Իրավունք

Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

03/10/2025
Դատավորը մտել է մեղքի տակ, չնչին հույս ունեմ, որը չեմ կորցնում. տեսանյութ
Իրավունք

Դատավորը մտել է մեղքի տակ, չնչին հույս ունեմ, որը չեմ կորցնում. տեսանյութ

03/10/2025
«Մի թողեք մեր հայրենակիցներին բռնապետի հետ մեն մենակ». Մամիջանյանը դիմել է  ԵԽԽՎ Նախագահին, ԵԽ Գլխավոր քարտուղարին և անդամ երկրների ներկայացուցիչներին
Քաղաքականություն

«Մի թողեք մեր հայրենակիցներին բռնապետի հետ մեն մենակ». Մամիջանյանը դիմել է ԵԽԽՎ Նախագահին, ԵԽ Գլխավոր քարտուղարին և անդամ երկրների ներկայացուցիչներին

03/10/2025
«Բարձր պաշտոններին պետք է հավակնեն միայն կրթված և փորձառու անձինք»․ Թաթոյան
Քաղաքականություն

«Բարձր պաշտոններին պետք է հավակնեն միայն կրթված և փորձառու անձինք»․ Թաթոյան

03/10/2025
«Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են, ապա ինչո՞ւ չեն հրապարակում և ցրում անվստահության միջավայրը». Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

«Եվրամիությունը Եվրոպային փաստացի մղում է պատերազմի». Արտակ Զաքարյան

03/10/2025
«Հայաստանը Եվրամիության համար առանցքային գործընկեր է»․ Ֆոն դեր Լայեն
Քաղաքականություն

«Հայաստանը Եվրամիության համար առանցքային գործընկեր է»․ Ֆոն դեր Լայեն

03/10/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

03/10/2025
Դատավորը մտել է մեղքի տակ, չնչին հույս ունեմ, որը չեմ կորցնում. տեսանյութ

Դատավորը մտել է մեղքի տակ, չնչին հույս ունեմ, որը չեմ կորցնում. տեսանյութ

03/10/2025
«Մի թողեք մեր հայրենակիցներին բռնապետի հետ մեն մենակ». Մամիջանյանը դիմել է  ԵԽԽՎ Նախագահին, ԵԽ Գլխավոր քարտուղարին և անդամ երկրների ներկայացուցիչներին

«Մի թողեք մեր հայրենակիցներին բռնապետի հետ մեն մենակ». Մամիջանյանը դիմել է ԵԽԽՎ Նախագահին, ԵԽ Գլխավոր քարտուղարին և անդամ երկրների ներկայացուցիչներին

03/10/2025
«Բարձր պաշտոններին պետք է հավակնեն միայն կրթված և փորձառու անձինք»․ Թաթոյան

«Բարձր պաշտոններին պետք է հավակնեն միայն կրթված և փորձառու անձինք»․ Թաթոյան

03/10/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.