Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 97 կգ քաշային կարգում հանդես եկող իրանցի ըմբիշ Մոհամադհադի Սարավին եզրափակիչ գոտեմարտից հետո խոսել է իր մրցակցի` Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանի մասին:
«Այս հաղթանակն այնքան քաղցր է ինձ համար: Վերջապես կարողացա հաղթել նրան՝ երեք պարտություններից հետո: Մեծ հարգանք ունեմ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ, նա իսկական պրոֆեսիոնալ է»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սարավին:
Օլիմպիական խաղերի 97 կգ քաշային կարգի եզրափակիչից հետո Արթուր Ալեքսանյանը չներկայացավ մամլո ասուլիսին:
Առավել մանրամասն՝ այստեղ։