• 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
05/06/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Հասարակություն

«Այս հանդիպումը ինձ համար վերահաստատեց մի բան՝ ազգակործան պատուհասը պետք է հեռանա». Հովհաննես Շամրիկյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
03/06/2025
/ Հասարակություն, Քաղաքականություն, Լրահոս, Կրթություն, Գլխավոր նորություններ
0
«Այս հանդիպումը ինձ համար վերահաստատեց մի բան՝ ազգակործան պատուհասը պետք է հեռանա». Հովհաննես Շամրիկյան

Երեկ Նիկոլ Փաշինյանը տասնյակ թիկնապահներով և ուղեկցող հսկայական ավտոշարասյունով այցելել էր Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ)` հանդիպելու ուսանողների հետ: ԵՊՀ-ում ուժեղացված էր անվտանգությունը, ներկա էին անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ, ոստիկանական ուժեր։ ԵՊՀ ամբողջ տարածքում Նիկոլ Փաշինյանին սպասարկող մեքենաներն էին։

Նույնիսկ չէին թույլատրել ԵՊՀ դասախոսները կայանեն, որի համար նրանք վճարել էին:

Ինչևէ, նրան տարել են համալսարան, որտեղ ԵՊՀ ռեկտորը ուսանողների էր հրավիրել մասնակցելու այդ հանդիպմանը:

ԵՊՀ ուսանողներից Հովհաննես Շամրիկյանը պատմել է այդ հանդիպումից իր տպավորությունների մասին.

«Մայր բուհում այսօր մասնակցեցի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Իմ մասնակցության նպատակը պարզ էր․ ցույց տալ, որ համալսարանը «проходной двор» չէ։ Այստեղ կան արժանապատիվ, ազգային մտածողություն ունեցող ուսանողներ, և այն չի կարող դառնալ իշխանական քարոզչության անցումային դահլիճ։

Չկիսելով այն կոչերը, որոնք հորդորում էին բոյկոտել հանդիպումը՝ ես գնացի։ Քաղաքականությունն ու դիվանագիտությունը նրա մասին են, երբ պատրաստ ես խոսել նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց գաղափարներն անընդունելի ես համարում։ Ահա թե ինչու հանդիպել եմ նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, հուսով եմ՝ ապագայում կհաջողվի հանդիպել նաև Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և այլոց հետ։

Ստորև՝ հարցերս

Հարց 1․ Արդյո՞ք կգնայիք հեղափոխության, եթե իմանայիք, որ ամենը այսպես է դասավորվելու

«Պարոն Փաշինյան, եթե վերադառնայիք 2018 թ. և իմանայիք, որ հեղափոխության արդյունքը լինելու է Արցախի կորուստը, Ձեր լեգիտիմության անկումը շրիշակի մակարդակի, դաշնակիցների հետ հարաբերությունների փլուզումը, հակասությունները եկեղեցու հետ – նորից ձեռնամուխ կլինեի՞ք հեղափոխությանը»:

Պատասխան. «Անպայման կլինեի, հիմա ավելի քան վստահ եմ, որ այո»։ Ասաց, որ իր լեգիտիմությունը կասկածի տակ չի կարելի դնել, որովհետև վերընտրվել է 2021 թ.-ին՝ կառավարության կազմալուծումից հետո։ Արցախի, եկեղեցու ու դաշնակիցների մասին՝ լռեց։

Հարց 2․ Արդյո՞ք ունեիք այս նույն տեսակետները ուսանող ժամանակ

«Որպես անհատ, ով չի համաձայնում Ձեր քաղաքականությանը Արցախի, Ցեղասպանության և «իրական Հայաստանի» վերաբերյալ՝ հետաքրքիր է՝ ուսանող ժամանակ ունեիք՞ այս նույն տեսակետները»։

Պատասխան. «Ես նույնիսկ այն Նիկոլ Փաշինյանը չեմ, որ եղել եմ մեկ շաբաթ առաջ»։ Արցախի թեմային անդրադառնալով՝ նշեց, որ պատերազմի ավարտից հետո էլ շարունակում է մտածել հեղափոխության մասին, բայց չի ափսոսում իր որոշումների համար։

Այդ պահին հնչեցրեց մի մտահոգիչ միտք․ «Երբ կորցրեցինք Արցախը՝ ստացանք իրական անկախություն»։ Ցանկացա արձագանքել՝ «Արդյո՞ք Արցախ ունենալով՝ անկախ չէինք», բայց նա խնդրեց չընդհատել իրեն և սպասել մինչև կավարտի։ Քաղաքական կոռեկտությունից ելնելով սպասեցի։

Շարունակեց պնդել, որ նույնիսկ եթե ունենայինք 300․000 կմ² Հայոց պատմական տարածքը, ուրիշները մեզնից կվերցնեին այն: Ես հակադարձեցի, որ 300․000 կմ² Հայաստանը իմ նախնիների հայրենիքն է, մեր հոգևոր և ֆիզիկական բնօրրանն է և , եթե չերազենք և չձգտենք դրան, նույնիսկ այսօրվա Հայաստանը կկորցնենք։

Նա շարունակ պնդում էր, որ պետք է կենտրոնանալ միայն 29․743 կմ²-ի վրա ` նշելով, որ Սևանն ու Արագածը մեզնից նեղանում են, երբ միայն Արարատի մասին ենք խոսում։

Մի պահ հանդիպումը վերածվեց մենախոսության ու շոուի։

Բորբոքված էր, գոռում էր, դեմքը կարմրել էր: Այդ ամենը ավելի շուտ հիշեցնում էր հրապարակային հանրահավաք, քան հանդիպում ուսանողների հետ: Մի պահ բառացիորեն ջարդեցի գրիչս, երբ նա իր հեգնական ոճով հնչեցրեց, որ պատերազմից հետո իբր պարզվել է, որ փաստորեն բոլորը կռվող և պատերազմող դարձան միայն, երբ նա ստորագրեց կապիտուլիացիան: Զգացվում էր՝ որ սա մանիպուլացիա էր քողարկված «սարկազմի» տակ։

Իրեն նաև թույլ տվեց անպատշաճ մեկնաբանություններ Հայ Առաքելական Եկեղեցու մասին։ Կարծելով, որ Եկեղեցին սուրբ է մեր ժողովրդի համար, և այսօրվա Հայաստանում հենց Եկեղեցին է ամենալեգիտիմ հաստատությունը, ես դա կապում եմ նրա հետ, որ նա՝ Ալիևի հետ ձեն ձենի տված, փորձում է նվազեցնել Եկեղեցու դերը՝ թե՛ սիմվոլիկ, թե՛ ինստիտուցիոնալ մակարդակով, ինչպես դա արել է բանակի հետ և այլն։

Չեմ կարող չասել՝ հանդիպման ընթացքում որոշ ուսանողներ բացահայտ հաճոյանում էին գլխավոր քեռակինների սիրահարին: Իմ մաղթանքը այդ ուսանողներին՝ լինել ավելի խելամիտ և բալանսավորված:

Երբ ուսանողուհիներից մեկը բարձրաձայնեց Երևանի տրանսպորտի ծանր վիճակի հարցը՝ վարչապետը պատասխանեց, թե սեպտեմբերից կլինեն հեծանիվների սուբսիդիաներ, և ինքը կարող է Արարատից ամեն օր հեծանիվով հասնել Երևան։ Ակնհայտորեն՝ սա հեգնական և խնդիրը շրջանցող պատասխան էր։

Այս հանդիպումը ինձ համար վերահաստատեց մի բան՝ ազգակործան պատուհասը պետք է հեռանա»:

Tags: ԱրցախTribune.amՔաղաքականությունՀՀՆիկոլ ՓաշինյանԵՊհ
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Մարտի 1-ի կազմակերպիչներն ու շահառուները արդեն մարտի 1-ին էին առաջին պլան բերել Նիկոլին ու հենց նրան էին կարգելու իշխանություն, որպեսզի անի այն, ինչը արեց 2018-ից հետո»․ Միհրան Հակոբյան
Քաղաքականություն

«Մարտի 1-ի կազմակերպիչներն ու շահառուները արդեն մարտի 1-ին էին առաջին պլան բերել Նիկոլին ու հենց նրան էին կարգելու իշխանություն, որպեսզի անի այն, ինչը արեց 2018-ից հետո»․ Միհրան Հակոբյան

04/06/2025
«ԱՄՆ-ի նպատակը բանակցություններում Իրանի կապիտուլյացիան է, բայց մենք երբեք չենք հանձնվի». Արաղչի
Լրահոս

«Իրանն ԱՄՆ-ի հետ գործարք չի կնքի առանց ուրանի հարստացման հնարավորության». Իրանի ԱԳ նախարար

04/06/2025
«Խաղաղությունը չի կարող նշանակել կապիտուլյացիա կամ Ուկրաինայի փլուզում». Զելենսկի
Լրահոս

«Ուկրաինան լուրջ չի ընդունում ռուսական հուշագիրը, քանի որ այն իրականում վերջնագիր է». Զելենսկի

04/06/2025
Համախմբվել համազգային պատարագի՝ ի չիք դարձնելով Փաշինյանի հակապետական, հակասահմանադրական ծրագրերը. «Միասին»
Քաղաքականություն

Համախմբվել համազգային պատարագի՝ ի չիք դարձնելով Փաշինյանի հակապետական, հակասահմանադրական ծրագրերը. «Միասին»

04/06/2025
Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր
Իրավունք

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

04/06/2025
Քանաքեռցի Տույը նոր ոստիկանապետի ազգականն է, չեմ հերքում. ՆԳ նախարար. տեսանյութ
Քաղաքականություն

Քանաքեռցի Տույը նոր ոստիկանապետի ազգականն է, չեմ հերքում. ՆԳ նախարար. տեսանյութ

04/06/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Թարմ
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
«Մարտի 1-ի կազմակերպիչներն ու շահառուները արդեն մարտի 1-ին էին առաջին պլան բերել Նիկոլին ու հենց նրան էին կարգելու իշխանություն, որպեսզի անի այն, ինչը արեց 2018-ից հետո»․ Միհրան Հակոբյան

«Մարտի 1-ի կազմակերպիչներն ու շահառուները արդեն մարտի 1-ին էին առաջին պլան բերել Նիկոլին ու հենց նրան էին կարգելու իշխանություն, որպեսզի անի այն, ինչը արեց 2018-ից հետո»․ Միհրան Հակոբյան

04/06/2025
«ԱՄՆ-ի նպատակը բանակցություններում Իրանի կապիտուլյացիան է, բայց մենք երբեք չենք հանձնվի». Արաղչի

«Իրանն ԱՄՆ-ի հետ գործարք չի կնքի առանց ուրանի հարստացման հնարավորության». Իրանի ԱԳ նախարար

04/06/2025
«Խաղաղությունը չի կարող նշանակել կապիտուլյացիա կամ Ուկրաինայի փլուզում». Զելենսկի

«Ուկրաինան լուրջ չի ընդունում ռուսական հուշագիրը, քանի որ այն իրականում վերջնագիր է». Զելենսկի

04/06/2025
Համախմբվել համազգային պատարագի՝ ի չիք դարձնելով Փաշինյանի հակապետական, հակասահմանադրական ծրագրերը. «Միասին»

Համախմբվել համազգային պատարագի՝ ի չիք դարձնելով Փաշինյանի հակապետական, հակասահմանադրական ծրագրերը. «Միասին»

04/06/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In