• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
08/01/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

«Այս իրավիճակից ելքի կարևորագույն գործիքը երկխոսությունն է, մյուս բոլոր ելքերը թուրքերն են թելադրելու»․ Վահե Հովհաննիսյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
02/06/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
««Մեծարգոների ենթամշակույթի» համար սահմանվում է խաղի հստակ կանոն՝ «Հաց և անմռունչ կաց իշխանության մոտ»». Վահե Հովհաննիսյան

Այնուամենայնիվ, ի՞նչ է մեր ուզածը. իրար ոչնչացնել, իրար ստորացնել, իրար վիրավորել, կատարվածի մեղքն իրար վրա գցել, ամեն ինչ ջարդել-փշրել ու վերջում բոլորով (շեշտում եմ՝ բոլորով) կանգնել ողբերգության առա՞ջ։ Թե՞ այնուհանդերձ մեր նպատակը ելք գտնելն է։ Ելք այն վիճակից, որը տանում է պետության դեմոնտաժի և ազգովի թափառական դառնալու հեռանկարին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Բոլոր ադեկվատ մարդիկ՝ իշխանությունից դուրս, ներս, որևէ մասնագիտության և տարիքի, այսօր մտածում են լուծման մասին։ Բոլոր ադեկվատ մարդիկ շոկի մեջ են իշխանության ներկայացուցիչների՝ վերջին օրերի բառապաշարից և ձևակերպումներից։

Այս իրավիճակից ելքի կարևորագույն գործիքը երկխոսությունն է։ Մյուս բոլոր ելքերը թուրքերն են թելադրելու։

Վերջին օրերի բառապաշարը հենց երկխոսությա´նն է խանգարում, և շատ կարևոր է, որ հենց իշխող թիմն իր ներսում այս հարցը բարձրացնի։

Սա, մեծ հաշվով, ներքին դիվերսիա է Հայաստանի դեմ։ Ներքին ապակայունացում՝ արտաքին վտանգների ֆոնին։

Սա բերելու է տրամադրությունների և դիրքավորումների կտրուկ ռադիկալիզացիայի՝ հանդիպակաց ճամբարներում և հասարակության ներսում։

Մի հալեպահայ, որը տարիներ առաջ է Հայաստան եկել, վերջերս ասում էր, որ հիմա Հալեպում տնտեսապես նորմալ է, բայց անվտանգ չէ. նախորդ տարիներին ով ում ինչ վատություն ասես արել է, ու հիմա եկել է վրեժի անվերահսկելի փուլը։ Ով ումից վրեժ ունի՝ լուծում է։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանում սա ընդմիշտ բացառվի։ Դա կլինի Հայաստանի վերջը։ Ամեն ինչի վերջը։ Բայց դրա համար հիմիկվանից է պետք է հանրային երկխոսություն սկսել։

Մեր պահվածքը և իրավիճակը

Մեր երկիրն ունի ճակատագրական հարցեր, որոնցից մենք չենք կարող փախչել, և որոնց լուծմանը պիտի գնանք առաջիկա տարվա, եթե ոչ՝ ամիսների ընթացքում։ Այդ բարդ հարցերի հնարավոր լուծումները գտնելու համար պետք է խոսել իրար հետ՝ երկխոսել, քննարկել, վիճել։ Հասարակությունը կստանա փաստարկված ուղերձներ։ Բայց մենք իրար ո´չ լսում ենք, ո´չ իրար հետ խոսում։

Այդ երկխոսության դեպքում մարգինալներն ու վտանգավորները կընկալվեն այդպես՝ իրենց սահմանափակ ազդեցության զոնայով։

Մեծ ներքին երկխոսություն

Բոլոր մտածող մարդիկ հասկանում են, որ եթե մենք չգտնենք այդ հարցերի ճիշտ լուծումները, դրանք մեր փոխարեն «գտնելու են» ուրիշները՝ բերելով պատմական աղետի։

Երբ չկա երկխոսություն, վերջը աղետն է։ Պետք է հասկանալ, թե ով և ովքեր են խանգարում երկխոսությանը։ Տեսեք. մինչև 2018-ը բոլոր իշխանությունների և գրեթե բոլոր ընդդիմությունների միջև եղել են աշխատանքային խողովակներ, որոնք չէին նսեմացնում կողմերի սկզբունքայնությունը, բայց կարևոր հարցերի շուրջ հնարավորություն էին տալիս կոնսուլտացիաների, պայմանավորվածությունների՝ արտաքին հարթակներում իրար լրացնելու, միասնական պետական շահ առաջ տանելու, և իհարկե, ներսում այլանդակ զարգացումներ թույլ չտալու։ Երկար ժամանակ մեզ դա հաջողվում էր։

Այսօր դա անհնար է թվում, և գնալով՝ ավելի ու ավելի, քանի որ հերթով ջնջվում են բոլոր կարմիր գծերը։

Ընդ որում, խնդիրները բոլոր մակարդակներում են։ ԱԺ-ում՝ իշխանական ուժի և ընդդիմության, ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների, Աժ-ից դուրս՝ քաղաքական և հանրային միավորների, հասարակության տարբեր շերտերի միջև։ Պարզ է, չէ՞, թե սա ինչով կվերջանա։ Սա կբերի պետության հանկարծակի փլուզմանը։ Այնքան արագ ու այնքան ծավալուն, որ չենք էլ հասկանա՝ ոնց եղավ։

Հայաստանի ներքին կյանքը, արտաքին վտանգի շեմին, միտումնավոր վերածվում է քաոսի։ Սա աղետ է լինելու 3մլն –ի համար։ Մենք որպես նորմալություն ենք ընդունում ամենօրյա սահմռկեցուցիչ վթարները, կրակոցները, դանակահարությունները, վրաերթերը, հիմա էլ՝ «պաշտոնական Երևանի» փողոցային լեզուն։ Մեր խնդիրն է՝ հասկանալ և հասկացնել, որ ո´չ, դա Երևանի լեզուն չէ։ Դրա համար պետք է գնալ լայն երկխոսության, այդ թվում՝ փորձել այս հարցերը քննարկել պետական համակարգի հետ, իրավապահների։ Պետք է փորձել։ Վստահ եմ՝ ամեն տեղ կան նորմալ, մտահոգ մարդիկ՝ այս իրավիճակի պատանդ։

Վստահ եմ՝ կլինեն մարդիկ, նաև՝ իմ ընկերների մեջ, որ կառարկեն՝ ի՞նչ երկխոսություն այսքանից հետո։

Նախ՝ սա էմոցիոնալ ռեակցիա է։ Հետո՝ պետք է հասկանալ, թե երկխոսություն ո՞ւմ հետ։ Սա կարևոր է ոչ միայն այսօրվա համար, այլև՝ վաղվա։ Նիկոլն իր շուրջ այսօր գեներացրել է մի մթնոլորտ, որը մեխանիկորեն զտում է հենց իր թիմի անդամներին։ Մեծ հաշվով, նա այսօր մնացել է քարոզչության ու հանրային խոսքի այս մակարդակին համաձայնող մի բավականին փոքր խմբի հետ։ Շատերն իրենց սկզբունքորեն հեռու են պահում՝ գիտակցելով այս ամենի՝ հեռու գնացող հետևանքները։

Կարելի է եզրահանգել. պետք է շարունակել նեղ խմբի սահմանազատումը. զրո կոնտակտ։ Բոլորն ունեն ընտրության իրավունք։ Սակայն պետք է տարանջատել թունավոր ներքին քարոզչությանը լծված նեղ թիմը պետական համակարգից։ Պետական համակարգում կան բազմաթիվ լուրջ, նորմալ մարդիկ, որոնց վրա պահվում է պետությունն իր այսօրվա՝ առանց այդ էլ բարդ վիճակում, և որոնք նույնպես մերժում է այդ վարքագիծն ու բառապաշարը։

Այս պրոցեսը նախ նշանակում է ելքերի փնտրտուք աննորմալ այս վիճակից, և երկրորդ՝ երկխոսության բացակայությունը բերելու է շատ ավելի մեծ աղետի։

Եթե մենք առաջնորդվենք իրար բռնելու, իրար ոչնչացնելու երազանքով, ապա մեր փոխարեն բոլորիս հանդեպ դա անելու է օտարը»։

Tags: Tribune.amՔաղաքականությունվահե հովհաննիսյան
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Ամեն ինչ պետք է թվայնացնենք․ դա արդյունավետ կառավարման գործիք է․ Փաշինյան
Քաղաքականություն

Ամեն ինչ պետք է թվայնացնենք․ դա արդյունավետ կառավարման գործիք է․ Փաշինյան

08/01/2026
Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնելու,ապա գնամ Դատախազություն․զոհված զինծառայողների մայր
Տեսանյութեր

Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնելու,ապա գնամ Դատախազություն․զոհված զինծառայողների մայր

08/01/2026
Ասաց՝ տղուս նարկոտիկի վրա եմ նստացրել, որ հետ չգնա Ղարաբաղ, իսկ մեր երկու տղերքը այնտեղ հերոսացան
Լրահոս

Ասաց՝ տղուս նարկոտիկի վրա եմ նստացրել, որ հետ չգնա Ղարաբաղ, իսկ մեր երկու տղերքը այնտեղ հերոսացան

08/01/2026
Սրբապիղծ է, թույլ չեմ տալու, որ իմ երեխու արյունը անտեսեն, հուսով եմ, դեռ զոհվածներին հարգում են
Լրահոս

Սրբապիղծ է, թույլ չեմ տալու, որ իմ երեխու արյունը անտեսեն, հուսով եմ, դեռ զոհվածներին հարգում են

08/01/2026
Զոհված տղայի մեքենայի գումարը ստելով կորզել են՝շիրմաքար կառուցեն,մի գողի հարց չեն կարողանում լուծել
Լրահոս

Զոհված տղայի մեքենայի գումարը ստելով կորզել են՝շիրմաքար կառուցեն,մի գողի հարց չեն կարողանում լուծել

08/01/2026
Տարածաշրջանը մտնում է վտանգավոր փուլ, իսկ իշխանությունը խուսափում է իրական օրակարգից. Վարուժան Գեղամյան
Քաղաքականություն

Տարածաշրջանը մտնում է վտանգավոր փուլ, իսկ իշխանությունը խուսափում է իրական օրակարգից. Վարուժան Գեղամյան

08/01/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Ամեն ինչ պետք է թվայնացնենք․ դա արդյունավետ կառավարման գործիք է․ Փաշինյան

Ամեն ինչ պետք է թվայնացնենք․ դա արդյունավետ կառավարման գործիք է․ Փաշինյան

08/01/2026
Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնելու,ապա գնամ Դատախազություն․զոհված զինծառայողների մայր

Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնելու,ապա գնամ Դատախազություն․զոհված զինծառայողների մայր

08/01/2026
Ասաց՝ տղուս նարկոտիկի վրա եմ նստացրել, որ հետ չգնա Ղարաբաղ, իսկ մեր երկու տղերքը այնտեղ հերոսացան

Ասաց՝ տղուս նարկոտիկի վրա եմ նստացրել, որ հետ չգնա Ղարաբաղ, իսկ մեր երկու տղերքը այնտեղ հերոսացան

08/01/2026
Սրբապիղծ է, թույլ չեմ տալու, որ իմ երեխու արյունը անտեսեն, հուսով եմ, դեռ զոհվածներին հարգում են

Սրբապիղծ է, թույլ չեմ տալու, որ իմ երեխու արյունը անտեսեն, հուսով եմ, դեռ զոհվածներին հարգում են

08/01/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.