Մեկնարկել է հունիսի 12-ի բախումների ժամանակ կալանավորված քաղաքացիների գործով դատական նիստը:
Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ մարդիկ մեղադրյալներ չեն, այլ ապօրինի ձերբակալվածներ են:
«Այդ մարդիկ հայրենիք ունեցող մարդիկ են, ովքեր քաջ գիտակցում են, թե ինչ իրավիճակում են գտնվում և դուրս են եկել պայքարի: Հարյուրավոր մարդիկ կան, որ այդ օրը վիրավորվել են նռնակներից: Հանցագործությունն իրավապահ համակարգինն է, այսինքն՝ ոստիկանությանը, ովքեր հրահանգ են ստացել այդ օրը խորհրդարանում գտնվող նեռից: Մարդկանց նկատմամբ կիրառվել է բռնություն: Ոչ թե այս մարդկանց պետք է մեղադրանք առաջադրվի, այլ ոստիկանների գործողություններին պետք է գնահատական տրվի, նրանց մեղադրանք առաջադրվի, սակայն ոստիկաններին քաջալերում են »,-նշեց նա: