Քիչ առաջ տեղեկացա, որ իշխանություններն այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը
«Որքան տեղյակ եմ՝ պարոն Աբրահամյանը ունի նաև ՀՀ քաղաքացիություն, և այդ պայմաններում մուտքի արգելքն իրենից ներկայացնում է ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 3-րդ մասի ուղիղ խախտում»,-գրել է նա:
«Արդեն 5 ժամ է ինչ «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ սահմանապահները արգելում են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան», չնայած ինքը ՀՀ քաղաքացի է, այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի հայերի միությունից: