Այս պահին ունենք 139 գործող սպանդանոց այն պարագայում, երբ 2022-ին թվականին ունեինք ընդամենը 99, որից 27-ը չէր գործում, այսինքն՝ փաստացի 60 տոկոսն էր գործում, իսկ այս պահին 139-ից 12-ը չի գործում, այսինքն՝ 9 տոկոսը չի գործում, որը մեր վերհսկողական միջոցառումների հետևանք է: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը:
«2024 թվականի ընթացքում միայն 11-12-րդ ամիսներին՝ նոյեմբեր-դեկտեմբերին, սպանդանոցային ծագման միսը կազմել է, օրինակ՝ խեկի դեպքում 42 տոկոսն ամբողջ տարվա ցուցանիշի մեջ: Կարծում ենք՝ լավ ցուցանիշ է, և մեր վերահսկողությունը լինելու է շարունակական, որպեսզի ցուցանիշը բերենք մեզ համար ցանկալի շեմին»,- ասաց նա: