Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի օրը՝ մայիսի 4-ը, Հայաստանում կլինի ոչ աշխատանքային, գրում է Ազատությունը։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում, փոխանցում է լրատվականը։
Ըստ որոշման հիմնավորման՝ գագաթաժողովին մասնակցելու են մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով և Երևանում տրանսպորտային երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է դարձել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել։ Որոշման նախագծում չի նշվում, թե նշված օրը ոչ աշխատանքային դարձնելու հետևանքով որ օրը կդառնա աշխատանքային։

















