Մենք ընտրել ենք շատ դժվար ու բարդ, բայց հասնելու ճանապարհը. Մարտունիում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Դժվար ու բարդ է, որովհետև աշխարհաքաղաքական ուժերին թույլ չենք տվել գնալ ու ինչ-որ բան մուրալ մեզ համար։ Եթե լինելու են հարաբերություններ, ուրեմն լինելու են արժանապատիվ հարաբերություններ։ Մենք բազմաթիվ ուղերձներ ու հրավերներ ենք ստացել, բայց բոլորին ասել ենք՝ ոչ։ Այսօր, եթե գնացինք որևէ տեղ որևէ բան խնդրելու, վաղը պատասխան ենք տալու դրա համար՝ ինչպես այս նեռը և իր որդիները։ Այսօր մուրում են ամեն ինչ, ամեն տեղից մուրում են ինչ-որ բան, ոչ թե նրա համար, որ պետությունը պահվի, այլ որ իրենց պաշտոնն ու իրենց փողը մնան»,-ասաց նա։