ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն ԱԺ-ում այսօր տեղի ունեցածին է անդրադարձել․
«Այսօր կրկին ապացուցվեց, որ Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովի միակ իմաստավորված և օգտակար առաքելությունը մնացել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։
Մեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներից, որոնց նպատակն ամեն գնով իշխանությունը պահելն ու Հայաստանի երկրորդ կապիտուլյացիային հասնելն է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Զաքարյանը։