Նյուտոնի անվան մրցանակ ունեցող գիտնականից ոչ ոք այդ մրցանակը չի խլելու, բայց մեր հարցը հետևյալն է՝ քանի՞ հոդված է տպագրել այդ գիտնականը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք չենք ասում՝ ինքը լա՞ վ գիտնական է, թե ոչ, մենք ասում ենք ինքը գիտական գործունեությամբ զբաղվո՞ ւմ է, թե ոչ: Մարդը կարող է որոշել, որ ինքն էլ չի ուզում գիտական գործունեությամբ զբաղվել, որովհետև հետաքրքիր չի իրեն, իսկ մյուսին հետաքրիքր է, որովհետև մյուսն էլ է ուզում Նյուտոնի անվան մրցանակ ստանալ:
Ինչո՞ւ ասենք՝ Նյուտոնի անվան մրցանակները վերջացել են: Այսօրվա արագ փոփոխվող աշխարհոմ 5 տարի առաջվա գիտնականի արդյունքը 5 տարի հետո կարող է պարզվի այլևս արդիական չէ: Մեր այսօրվա նպատակն է ապահովել ներհոսքերը դեպի գիտական կյանք, եթե մարդը տեսնում է, որ բոլոր տեղերը զբաղված են, ինքը մոտիվացիայից զրկվում է: Բայց դա չի էլ նշանակում, որ մենք պետք է տեղերը արհեստական ազատենք, որ ուրիշները գան»,- ասաց Փաշինյանը: