Այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտի ուղեւորավարձի վճարումը պարտադիր պետք է կատարել 100 դրամանոց մետաղադրամի կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով։
Նոյեմբերի 1-ից ավտոբուսների վարորդներն ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանր չեն վերադարձնելու։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ «նպատակը 2025 թվականից միասնական տոմսային համակարգին սահուն անցնելն է, որի ժամանակ հնարավորություն կընձեռվի վճարել ամենատարբեր եղանակներով»։
Հիշեցնենք, որ Երևանի հանրային տրանսպորտի տոմսային համակարգը կներդրվի 2025 թվականի հունվարի 1-ից։