Ազգային ժողովի բակում բացօթյա սրճարան է բացվել, այս մասին հայտնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հրապարակելով նաև լուսանկարներ: Նա շեշտել է, որ սրճարանի հարցում ընդօրինակել են աշխարհի տարբեր խորհրդարանների.
«Աշխարհի տարբեր պառլամենտների օրինակով այսօրվանից ՀՀ Ազգային ժողովը նույնպես ունի իր սրճարանը, որից կօգտվեն ԱԺ աշխատակիցները, հյուրերը, լրագրողները և, ինչու ոչ, պատգամավորները»,- գրել է Ալեն Սիմոնյանը: