«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմն ահազանգում է, թե Ալեն Սիմոնյանն ու աշխատակազմի ղեկավարը խտրականություն են դնումոմանց բարձր աշխատավարձեր ու պարգեւավճար են տալիս, մյուսներին ոչ։
ԱԺ իրավական ապահովման եւ սպասարկման 6 հոգանոց բաժինը վարչություն են ուզում դարձնել՝ պետ նշանակելով ոմն Մարի Ստեփանյանի, ինչն արվում է զուտ նրա համար, որ նա շատ փող ստանա։
Բայց կառավարման տեսանկյունից 6 հոգանոց բաժինը վարչություն դարձնելն անիմաստ է։ Թեեւ ԱԺ մեկ այլ աղբյուր ասաց․ «Մարի Ստեփանյանը պրոֆեսիոնալ մասնագետ է եւ արժանի է բարձր աշխատավարձի», նա ԱԺ է տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից»։