Երեք երեխայի մայր՝ Վիկտորյա Պետրոսյանը, սերնդեսերունդ փոխանցված «արվեստը» բիզնեսի է վերածել։
Արցախից բռնի տեղահանվելուց հետո հիմնադրել է «Աղտիրածը»։ Նրա տեսականու մեջ կարող եք գտնել արցախյան թթվի տարբեր տեսակներ՝ վարունգ, լոլիկ, կաղամբ, սմբուկ, պղպեղ։
Երեք երեխաներն էլ անչափահաս են։ Բիզնեսին զուգահեռ նաև մայր լինել է հասցնում․ Արթուրին՝ դպրոց, Արփիին մանկապարտեզ է տանում։ Հաճախում են նաև հարվածային գործիքների խմբակ, նկարչության, քանոնի ու պարի։ Իսկ 2 տարեկան Աստղիկը միշտ իր կողքին է։
Վիկտորյան դժվարությունների մասին ոչ թե թեթև ու անհոգ է խոսում, այլև սովորել է ուժեղ լինել։ Շեշտում է՝ Արցախը պետք է ժպիտով հիշել, ոչ թե լացելով։
Մանրամասները դիտե’ք տեսանյութում։