Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․ «Քանի որ Դատախազությունն էլ մի խրոխտ տեքստ տարածեց այն ենթատեքստով, որ Բագրատ Սրբազանին իբր «զորանոց» է օտարվել, պատասխանեմ միանգամից՝ առանց երկար բարակ ծամծմելու։
Անկախ Հայաստանի պատմության մեջ այդ տարածքները երբեք որպես զորանոց չեն օգտագործվել, երբևէ չեն շահագործվել որպես ռազմական օբյեկտ։ Գույքի «հատուկ նշանակության» նշումը ժառանգվել է ԽՍՀՄ-ից՝ պայմանավորված այն հանգամանքով, որ խորհրդային ժամանակներում այդտեղ հակակարկտային կայաններ են եղել։
Նկարում «զորանոցն» ու այն մարդիկ են, ովքեր ուրախ էին սահմանամերձ համայնքում հիմնված նոր աշխատատեղ ու արտադրություն տեսնել»։

















