Բագրատ Սրբազանն օգոստոսի 2-ին հայցադիմում է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի։ Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից։
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով՝ Բագրատ Սրբազանը պահանջում է Վաղարշակ Հակոբյանից բռնագանձել 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամ, որից 2,000,000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ զրպարտության համար, 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ վիրավորանքի համար։
Հայցադիմումը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Ավագիմյանին։