• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
25/07/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

««Բալանսների խաղում» ԱՄՆ-ն թույլ չի տա Ռուսաստանն այն աստիճանի թուլանա, որ վերածվի Չինաստանի կցորդի». Միհրան Հակոբյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
26/02/2025
/ Քաղաքականություն, Լրահոս
0
««Բալանսների խաղում» ԱՄՆ-ն թույլ չի տա Ռուսաստանն այն աստիճանի թուլանա, որ վերածվի Չինաստանի կցորդի». Միհրան Հակոբյան

Ակներև է, որ ամերիկացիները բավարարելու են Ռուսաստանի պահանջներն ու փարատելու են այն հավակնությունները, որոնք ամերիկյան կարմիր գծերին չեն մոտենում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը․

«Ժամանակին ընդունված էր, որ աշխարհաքաղաքականությունը հումանիտար գիտությունների բնագավառում «ամենաէլիտար դիսցիպլինն է», որովհետև այդ գիտելիքն անհրաժեշտ է և կարող է հետաքրքրել միայն էլիտաներին:

Համացանցի դարաշրջանն ու սոցցանցերն այդ մոտեցումը փոխել են հատկապես Հայաստանում, որտեղ աշխարհաքաղաքականության մասին հրապարակային դատողություններ են անում «եսիմ ովքերը», իսկ 5-րդ շարասյան կարկառունները աշխարհաքաղաքական վերլուծության անվան տակ զբաղվել են և զբաղվում են զուտ հակառուսականություն քարոզելով: Արդյունքում ունենք հանձնված Արցախ ու «զգետնված» արժանապատվություն, ավելին՝ այդ ամենի գլխավոր մեղավոր քընձըխը դեռ վարչապետի աթոռին վեր ընկած է:

Այդ նույն 5-րդ շարասյունը հիմա, ապուշ կտրած, փորձում է բացատրություններ սփռել, թե ինչպես ստացվեց, որ Ամերիկան և Ռուսաստանը պայմանավորվում են, ինչպես ստացվեց, որ Ամերիկան Ռուսաստանը չփլուզեց, ինչպես ստացվեց, որ Ուկրաինայի նախագահն ԱՄՆ նախագահի համար դիկտատոր դարձավ:

Մինչդեռ աշխարհաքաղաքականություն ու «Politics Among Nations» դիսցիպլիններին իրականում տիրապետողները միշտ են իմացել, որ քաղաքական գործընթացներում ամեն ինչ չէ, որ սև-սպիտակ է, և համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարները խաղացել են, խաղում են և խաղալու են «բալանսների խաղը»: Այստեղ չկան զգացմունքներ, այստեղ կան միայն ու միայն հաշվարկներ և շահեր:

Այսպես. Նապոլեոնյան պատերազմներից հետո բրիտանացիները հասկացան, որ Ֆրանսիայի համար ցամաքային Եվրոպայում պետք է «զբաղմունք» գտնել, որպեսզի ֆրանսիացիների սևեռվածությունը հեռացնեն Բրիտանական կայսրությունից: Երկար փնտրտուքից հետո բրիտանական խաղադրույքն արվեց Պրուսիայի վրա: Եվ, ստացվեց. 1870-1871թթ. պատերազմում Բիսմարկի հմուտ դիվանագիտությամբ փաթեթավորված և ֆոն Մոլտկեի տեսությամբ բանակ ստեղծած Պրուսիան ջախջախեց ֆրանսիացիներին, գերևարեց Նապոլեոն 3-րդին և Վերսալում հռչակեց Գերմանական կայսրությունը: Ի՞նչ եղավ հետո. ընդամենը 15 տարի անց նույն բրիտանացիները վազեցին Փարիզ, որպեսզի բանակցեն բալանսավորող դաշինքի (Անտանտ) ձևավորումը՝ ընդդեմ Գերմանիայի տարեցտարի աճող հավակնությունների: Բրիտանացիները արագորեն ավարտեցին նաև Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի հետ ծավալած «The Great Game»-ը և ռուսներին նույնպես հակագերմանական Անտանտ հրավիրեցին: Ի դեպ. կան կարծիքներ, որ 1945թ.-ի մայիսի 9-ը նախագծել էին դեռևս 1878թ.-ի Բեռլինի կոնգրեսի ժամանակ, երբ բոլորի համար ակնհայտ դարձավ՝ Կայզերական Գերմանիան մեծագույն պրոբլեմ է դարձել:

Մեկ այլ օրինակ. տարիների հետհայացքը ակնհայտ է դարձնում, որ Սառը պատերազմում սովետական տնտեսությունը չի պարտվել ամերիկյան տնտեսությանը: Անգամ իր գոյության ցածրադիր կետում՝ 1991-ին, ԽՍՀՄ-ը շարունակում էր լինել աշխարհի 2-րդ տնտեսությունը: Հիմա ակնհայտ է, որ ԽՍՀՄ-ն իրականում պարտվել է ամերիկա-չինական տնտեսությանը: 1970-ականների սկսզբներին Նիքսոնն ու Քիսինջերը կարողացան հմտորեն օգտվել սովետա-չինական հակասություններից և տնտեսական դաշինք ստեղծել Պեկինի հետ: Արդյունքում ԽՍՀՄ-ը չդիմացավ մրցակցությանն ու պարտվեց:

Թեև այդ մասին բացահայտ չեն խոսում, բայց հիմա Թրամփի Ամերիկան, ըստ էության, վերադարձել է «Նիքսոնի դոկտրինին»: Միայն թե ամերիկացիների համար Ռուսաստանը (նախկին ԽՍՀՄ իմաստով) և Չինաստանը տեղերով փոխվել են:

Ասել կուզի՝ «բալանսների խաղում» ԱՄՆ-ը չի կարող իրեն թույլ տալ, որ Ռուսաստանն այն աստիճանի թուլանա, որ վերածվի Չինաստանի կցորդի: Դա Ամերիկայի համար կնշանակի ավտոմատ պարտություն: Ուստի, հիմա արդեն ակներև է, որ ամերիկացիները բավարարելու են Ռուսաստանի պահանջներն ու փարատելու են այն հավակնությունները, որոնք ամերիկյան կարմիր գծերին չեն մոտենում: Այս համատեքստում հետաքրքիր է լինելու, թե ինչպես է դասավորվելու հայ ժողովրդի գլուխը 7 տարի աղացած քընձըխի ու նրա քարոզչական գումարտակի ճակատագիրը…»:

Tags: չինաստանՀայաստան-ԱդրբեջանԱՄՆ-ՌԴՄիհրան հակոբյանTribune.amՌուսաստան
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Վարդավառի օրը` հուլիսի 27–ին, ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ողջ տարածքում
Հասարակություն

Վարդավառի օրը` հուլիսի 27–ին, ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ողջ տարածքում

25/07/2025
«Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Քաղաքականություն

«Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

25/07/2025
Որոշել էին մասկի շոու անել, չստացվեց. Միքայել սրբազան. տեսանյութ
Քաղաքականություն

Գյումրեցիները սպառնում են գալ կառավարություն. Արթիկի գաղութում Միքայել սրբազանի այցը Նիկոլն ուրացավ. տեսանյութ

25/07/2025
«Փաշինյանի փորձերը՝ նսեմացնելու պատմական պնդումները և վերաշարադրելու պատմությունը, չեն ծառայում ազգային շահերին, այլ խարխլում են դրանք». Օսկանյան
Քաղաքականություն

«Բրյուսելը Հարավային Կովկասին նայում է ոչ թե ժողովրդավարական արժեքների, այլ բացառապես աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից». Վարդան Օսկանյան

25/07/2025
««Մեծարգոների ենթամշակույթի» համար սահմանվում է խաղի հստակ կանոն՝ «Հաց և անմռունչ կաց իշխանության մոտ»». Վահե Հովհաննիսյան
Քաղաքականություն

«Այս փուլը ծայրաստիճան ակնառու դարձրեց առաջնորդության ճգնաժամը». Վահե Հովհաննիսյան

25/07/2025
Եթե 3 աշխատանքային օրում մեր խնդիրը չլուծվի, կվերադառնանք. Վարորդները ժամանակ տվեցին քաղաքապետարանին. տեսանյութ
Հասարակություն

Եթե 3 աշխատանքային օրում մեր խնդիրը չլուծվի, կվերադառնանք. Վարորդները ժամանակ տվեցին քաղաքապետարանին. տեսանյութ

25/07/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

17/12/2024
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

3
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

3
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Վարդավառի օրը` հուլիսի 27–ին, ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ողջ տարածքում

Վարդավառի օրը` հուլիսի 27–ին, ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ողջ տարածքում

25/07/2025
«Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

«Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

25/07/2025
Որոշել էին մասկի շոու անել, չստացվեց. Միքայել սրբազան. տեսանյութ

Գյումրեցիները սպառնում են գալ կառավարություն. Արթիկի գաղութում Միքայել սրբազանի այցը Նիկոլն ուրացավ. տեսանյութ

25/07/2025
«Փաշինյանի փորձերը՝ նսեմացնելու պատմական պնդումները և վերաշարադրելու պատմությունը, չեն ծառայում ազգային շահերին, այլ խարխլում են դրանք». Օսկանյան

«Բրյուսելը Հարավային Կովկասին նայում է ոչ թե ժողովրդավարական արժեքների, այլ բացառապես աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից». Վարդան Օսկանյան

25/07/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.