Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղ բանակցություններ վարելու համար միջնորդի կարիք չունեն: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Բաքուն և Երևանը խաղաղ բանակցություններ են վարում, և երրորդ կողմի մասնակցության կարիք չկա, ընդհակառակը, տարածաշրջանի գործերին այլ կողմերի միջամտությունը վնասում է հարաբերությունների կարգավորմանը»,- հավելել է նա։
Հիքմեթ Հաջիևը նշել է, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ընթանում են երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև։
Ըստ նրա՝ բաց են մնում որոշակի հարցեր, որոնք նույնպես քննարկվում են աշխատանքային կարգով.
«Երկու երկրների միջև այլևս պատերազմի գործոն չկա»,- հավելել է Հիքմեթ Հաջիևը։