Կարմիր խաչի ներկայացուցիչները հունիսին կրկին այցելել են Բաքվում կալանքի տակ գտնվող հայերին։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ անհատական հանդիպումներ են եղել, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար, ընտանիքներից փաթեթներ են փոխանցվել։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին հայստանյան լրատվամիջոցներին հաստատել է տեղեկությունը։