ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը։ Բարի կամքի այս ժեստը ոչ միայն օգնում է Սիրիայում կարիքավորներին, այլ նաև ցույց է տալիս երկկողմ երկխոսության հավելյալ արժեքը և նպաստում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այս մասին ասված է Եվրոպական միության տարածած հաղորդագրության մեջ: