ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը 2021 թվականին զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի շուրջ մտահոգությունից ելնելով, հաղորդում է Guardian-ը։
Թերթը հաղորդում է, որ Պուտինի՝ 2021 թվականի ապրիլին իր ամենամյա ուղերձից կարճ ժամանակ առաջ Բայդենն այնքան անհանգստացած է եղել, որ անմիջապես զանգահարել է Ռուսաստանի նախագահին։ ԱՄՆ ազգային հետախուզության այն ժամանակվա տնօրեն Ավրիլ Հեյնսը արևմտյան լրագրողներին ասել է, որ Բայդենը առաջարկել է անցկացնել Ուկրաինային նվիրված գագաթնաժողով։
Ռուսաստանի առաջնորդի 2021 թվականի ուղերձը հիմնականում կենտրոնացած էր ներքին հարցերի՝ առողջապահության, սոցիալական քաղաքականության և տնտեսության վրա։
2021 թվականի ապրիլին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պուտինը և Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը համաշխարհային անվտանգության հիմնական ոլորտների շուրջ։ Սպիտակ տունը, իր հերթին, նույնպես հայտարարել է ռազմավարական կայունության շուրջ բանակցություններ վարելու իր մտադրության մասին։

















