Բելառուսը լիովին պատրաստ է պատերազմի, ամեն դեպքում, բայց պատերազմ կլինի, թե ոչ, կախված չէ Բելառուսից, հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Մենք լիովին պատրաստ ենք, ամեն դեպքում։ Բայց պատերազմ կլինի, թե ոչ, կախված չէ մեզանից։ Մենք չենք պատրաստվում կռվել որևէ մեկի հետ, եթե ոչ ոք մեզ չխանգարի։ Սա հանգիստ, խաղաղ, գեղեցիկ, կանաչ երկիր է. մենք պատրաստ ենք շարունակել այսպես ապրել», — ասել է Լուկաշենկոն՝ ըստ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ գտնվող «Пул первого» Telegram ալիքի։
«Եթե այս պատերազմը չլինի, ավելի լավ, տա Ատված, որ դա տեղի չունենա», — հավելել է Բելառուսի նախագահը։

















