Բելգիայի կողմից 30 F-16 կործանիչի փոխանցումը Կիևին հետաձգվում է առնվազն մինչև 2025 թվականի ավարտը, քանի որ ԱՄՆ-ն հետաձգել է Բելգիային F-35 ինքնաթիռների մատակարարումը։
Բելգիայի գլխավոր շտաբի պետ, ավիացիայի գեներալ Ֆրեդերիկ Վանսինան նշել է, որ Բելգիային նոր F-35 ինքնաթիռների մատակարարումները ուշացել են երկու տարով, և կսկսեն մատակարարվել միայն այս տարվա վերջին, իսկ լիարժեք գործառնական պատրաստության կհասնեն միայն 2027 թվականին:
Նախորդ տարի Բելգիայի այդ ժամանակվա պաշտպանության նախարարը խոստացել էր սպառազինությունից հանվող բելգիական F-16-ների առաջին երկու խմբաքանակը մատակարարել մինչև 2024 թվականի վերջ: