• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
05/07/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Հասարակություն

Բլոգերները ևս հարկատուներ են. մանրամասնում է ՊԵԿ-ը

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
26/09/2024
/ Հասարակություն, Լրահոս, Գլխավոր նորություններ, Տնտեսություն
0
Բլոգերները ևս հարկատուներ են. մանրամասնում է ՊԵԿ-ը

1․ Արդյո՞ք բլոգերը պետք է հարկ վճարի իր աշխատանքի դիմաց ստացված եկամուտներից

Եթե բլոգերը մատուցում է գովազդային կամ այլ ծառայություններ, ապա ստացած եկամուտներից պարտավոր է վճարել հարկ:

Հիշեցում՝ Գովազդը տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն է անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:

2․ Արդյո՞ք բլոգերը պետք է հարկ վճարի ստացած գումարի, ապրանքի կամ ծառայության դիմաց մատուցած գովազդային ծառայությունից

Ծառայության մատուցումը դա մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացումն է՝ որևէ ձևով կատարվող հատուցմամբ կամ անհատույց: Այն դեպքում, երբ բլոգերը  մատուցում է գովազդային ծառայություն՝ գումարի, ստացած  ապրանքի կամ ծառայության դիմաց, ապա նա պետք է մատուցած գովազդային ծառայության արժեքին համապատասխան հայտարարագրի  շրջանառությունը և վճարի հարկերը:

3․ Ինչպե՞ս պետք է բլոգերը հաշվառվի որպես հարկ վճարող

Բլոգերը որպես հարկ վճարող պետք է հաշվառվի պետական ռեգիստրում՝ որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ գրանցվի որպես կազմակերպություն, որի միջոցով  կիրականացնի ձեռնարկատիրական գործունեությունը:

4․ Ի՞նչ հարկատեսակներ են կիրառվում բլոգերի համար և ի՞նչ պարտադիր վճարներ կան

Գովազային ծառայությունները հարկվում են շրջանառության հարկով կամ ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ): Կիրառվող հարկատեսակներից բացի, ԱՁ համարվող շրջանառության հարկ վճարողները վճարում են շահութահարկ՝ ամսական 5․000 դրամի չափով, իսկ 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անհատ ձեռնարկատերերը վճարում են նաև սոցիալական վճար՝ տարեկան 60․000 դրամի չափով, ինչպես նաև դրոշմանիշայի վճար:

5․ Ո՞րն է համարվում շրջանառության հարկով հարկման օբյեկտ և ի՞նչքան է շրջանառության հարկի չափը

Շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը: Ծառայության մատուցման մասով շրջանառության հարկի դրույքաչափը կազմում է իրացման շրջանառության 5%-ը:

6․ Արդյո՞ք բլոգերը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյետ

Գովազդային ծառայություն իրականացնելու դեպքում՝ բլոգերը չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյետ։

7․ Արդյո՞ք բլոգերը, որպես ՀՀ ռեզիդենտ հարկ վճարող պետք է հարկ վճարի արտերկրում մատուցած ծառայության համար

ՀՀ ռեզիդենտ հանդիսացող հարկ վճարողը վճարում է շրջանառության հարկ կամ շահութահարկ՝ անկախ ծառայությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցելու հանգամանքից:

8․ Ինչպե՞ս է իրականացվում փաստաթղթավորումը բլոգերի կողմից

Յուրաքանչյուր մատուցված ծառայության համար անհրաժեշտ է դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ: Ֆիզիկական անձանց ծառայություն մատուցելու դեպքում ևս դուրս է գրվում հաշվարկային փաստաթուղթ՝ նշելով ֆիզիկական անձի անունը, ազգանունը և անձնագրային տվյալները:

9․ Արդյո՞ք բլոգերը պարտավոր է փաստաթղթավորել ստացած ապրանքի կամ ծառայության դիմաց մատուցած գովազդային ծառայությունը

Այս դեպքում, նույնպես յուրաքանչյուր մատուցած ծառայության դիմաց դուրս է գրվում հաշվարկային փաստաթուղթ:

10․ Ինչպե՞ս կարող է բլոգերն ինքնուրույն ներկայացնել հաշվարկները և վճարել հարկերը

Բլոգերը կարող է ինքնուրույն ներկայացնել հաշվարկները՝ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Նույն հարթակի միջոցով կարող է վճարել նաև հարկերը՝ մուտք գործելով «էլեկտրոնային վճարումներ» բաժին:

11․ Ե՞րբ պետք է բլոգերը ներկայացնի հաշվարկը ու վճարի հարկերը․

Հաշվարկի ներկայացումը և հարկերի վճարումը կատարվում է՝

  • շրջանառության հարկի դեպքում՝ եռամսյակային կտրվածքով՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,
  • ԱԱՀ-ի դեպքում՝ յուրաքանչյուր ամիս՝ մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,
  • շահութահարկի դեպքում` յուրաքանչյուր տարի` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:

Հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել ՊԵԿ պաշտոնական կայքէջի «Հարկային օրացույց» բաժին:

12․ Որո՞նք են բլոգերի կողմից իրականացվող քայլերը հարկային մարմնից ծանուցում ստանալու դեպքում․

Ծանուցմամբ ներկայացված անհամապատասխանությունների մասով՝

  • վերանայել ստացված եկամուտները, բացթողումների մասով դուրս գրել համապատասխան հաշվարկային փաստաթղթերը,
  • ներկայացնել հարկային հաշվարկները (այդ թվում՝ ճշտված) և վճարել դրանից առաջացող հարկային պարտավորությունների գումարները,
  • անհամաձայնության դեպքում` հարկային մարմին ներկայացնել հիմնավորումներ:

13․ Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված բլոգերի համար՝ հարկերի վճարումից խուսափելու կամ օրենքը խախտելու դեպքում

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ` առաջադրելով պակաս հաշվարկված հարկային պարտավորությունները, ինչպես նաև դրանցից բխող տույժերը և տուգանքները:

Tags: Tribune.amՊԵԿհարկատուբլոգեր
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր»․ Պոլսո հայոց պատրիարք
Քաղաքականություն

«Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր»․ Պոլսո հայոց պատրիարք

04/07/2025
ՌԴ երկու հեռուստաալիք իրենց հաղորդումներում ներառում են ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն. հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. ՀՌՀ
Հասարակություն

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
Մշակույթ

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

04/07/2025
«Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի, այդ թվում՝ նաև ինձ». Գարիկ Մարտիրոսյան
Քաղաքականություն

«Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի, այդ թվում՝ նաև ինձ». Գարիկ Մարտիրոսյան

04/07/2025
«Միասին, մեր ուժերով վերականգնելու ենք մեր ինքնիշխանությունը, վերադարձնելու ենք վստահելի դաշնակցի մեր համբավը». Սամվել Կարապետյան
Իրավունք

Սամվել Կարապետյանի խափանման միջոցը Վերաքննիչը թողել է անփոփոխ

04/07/2025
Միքայել Սրբազանին էլ, Դավիթին էլ կողմ ենք, ստորագրությունները կան, համոզելու խնդիր չունենք. Լևոն Քոչարյան. տեսանյութ
Քաղաքականություն

Միքայել Սրբազանին էլ, Դավիթին էլ կողմ ենք, ստորագրությունները կան, համոզելու խնդիր չունենք. Լևոն Քոչարյան. տեսանյութ

04/07/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
«Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր»․ Պոլսո հայոց պատրիարք

«Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր»․ Պոլսո հայոց պատրիարք

04/07/2025
ՌԴ երկու հեռուստաալիք իրենց հաղորդումներում ներառում են ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն. հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. ՀՌՀ

ՌԴ երկու հեռուստաալիք իրենց հաղորդումներում ներառում են ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն. հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. ՀՌՀ

04/07/2025
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

04/07/2025
«Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի, այդ թվում՝ նաև ինձ». Գարիկ Մարտիրոսյան

«Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի, այդ թվում՝ նաև ինձ». Գարիկ Մարտիրոսյան

04/07/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.