Երևան քաղաքում՝ փետրվարի 8-ին կեսօրից հետո դեպի երեկո, 9-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Հանրապետության տարածքումփետրվարի 8-ի ցերեկը, 9-13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրև, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 8-ի ցերեկը, 9-10-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 12-13-ին նույնքան կբարձրանա։

















