Իրանում բողոքների ակտիվությունը երեք անգամ կրճատվել է անկարգությունների առաջին օրերի համեմատ, իրավիճակը կայունանում է: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ փողոցներում ներկա են միայն փոքր «հակաժողովրդական» խմբեր, որոնք գործում են դաժան և կազմակերպված ձևով։ Անկարգությունների և հավաքների թիվը երեք անգամ նվազել է ցույցերի առաջին օրերի համեմատ։
Ընդգծվում է, որ հունվարի 6-ի առավոտյան ցուցարարների գործողությունների հետևանքով վիրավորվել են իրավապահ մարմինների 568 աշխատակիցներ և «Բասիջ» կազմակերպության 66 անդամներ:
2025 թվականի դեկտեմբերի վերջին սկսված բողոքի ակցիաները պայմանավորված էին գների աճով, ինչպես նաև տեղական արժույթի ՝ իրանական ռիալի կտրուկ արժեզրկմամբ ։ Դրանց ֆոնին հրաժարական է տվել Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը, իսկ նրա փոխարեն նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին ։ Մի շարք քաղաքներում ակցիաները վերաճել են ոստիկանության հետ բախումների և ուղեկցվել են հակակառավարական կարգախոսներով, երկու կողմից էլ զոհեր են եղել:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Իրանին միջամտությամբ ցույցերն ուժով ցրելու դեպքում:

















