Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ հարկավոր է կանխել հերթական աղետը, քանի որ Մերձավոր Արևելքում լարվածությունն աճում է՝ տարածաշրջանը կանգնեցնելով պատերազմի վտանգի առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը գրել է X սոցիալական հարթակի իր էջում։
«Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել՝ այն կանգնեցնելով անհայտ մասշտաբների պատերազմի եզրին: Մենք բոլորս պետք է կանխենք հերթական աղետը», – գրել է Բորելը։
Նա նշել է, որ հարկավոր է Գազայի հատվածում անմիջապես հրադադար հաստատել։
«Բոլոր նրանք, ովքեր կանգնած են ապաէսկալացման ճանապարհին, պետք է պատասխանատվության ենթարկվեն», – հավելել է Ժոզեպ Բորելը։