Փաշինյանը հույժ գաղտնի հրամանով 3.5 մլրդ դրամ պարգևավճար է տվել 16 պետական կառույցների աշխատողներին՝ նախարարներին, պատգամավորներին, փոխնախարարներին, վարչության պետերին և այլն։ Սա այն դեպքում, երբ ամիսներ առաջ Փաշինյանը ասում էր՝ ինչ են անելու մեր թոշակառուները 11 հազար դրամը։ Թեմային անդրադարձել է Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Օրինակ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ստացել է 7 միլիոն դրամ, այսինքն՝ մոտ 18 հազար դոլար պարգևավճար կամ ինչպես իրենք են ասում խրախուսական վճար։ Եթե այս թվին գումարենք նաև հարկերը կստացվի, որ Սրբուհի Գալյանի հաշվին նստել է մոտ 8 մլն դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ու ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը գաղտնի են պահում իրենց պարգևավճարի գումարի չափը: Ասում են՝ կհայտարարագրենք, կիմանաք, սակայն հայտարարագրման համակարգը թույլ չի տալիս իմանալ, թե կոնկրետ մեկ ամսվա ընթացքում պաշտոնատար անձի ստացած աշխատավարձը որքան է, հայտարարագրում ներկայացվում է տարեկան եկամուտների, այդ թվում՝ վարձատրության չափը:
Լրագրողները ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին հարցրին՝՝ օրինաչա՞փ է համարում միլիոնավոր դրամների պարգևավճարները, այն դեպքում, երբ թոշակները 10,000 դրամով բարձրացնելը Փաշինյանն արդյունավետ չէր համարում՝ Պողոսյանը նշեց, ենթադրում է, որ հանրային ռեսուրսի ծախսերի, դրանց առանձին ուղղությունների ու չափերի մասին մի քիչ ավելի շատ տեղեկացված է, բայց այս դրվագին ծանոթ չի։
Մեր հայրենակիցները պիտի դիմեն ընդդիմադիր ուժերին, պահանջեն միասնական ընդդիմություն՝ մի կողմ դնելով բոլոր ամբիցիաներն ու տարաձայնությունները»,-ասել է նա։

















